18:40 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Բնապահպան ակտիվիստները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի և արդարության օր

Բնապահպան ակտիվիստները Երևանում Ամուլսարի շահագործման դեմ մոբիլիզացիա են հայտարարել

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (77)
8410

Ամուլսարի հանքի խնդիրը շարունակում է մնալ հայ հասարակության ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Հայաստանի իշխանությունը չի թաքցնում ծրագրի առաջ «կանաչ լույս» վառելու՝ իր մտադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ ելույթ ունեցող բնապահպան ակտիվիստները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի և արդարության օր:

Ակտիվիստների կարծիքով` կառավարությունը հենց այդ օրը պետք է վերջնական որոշում կայացնի։

Ակցիայի մասնակիցները քաղաքացիներին կոչ են անում պատրաստվել տարբեր միջոցառումների, որոնք նպատակն է թույլ չտալ հանքի շահագործումը։ Նրանք կոչ են անում  ինքնակազմակերպվել ու փողոց դուրս գալ։ Ակտիվիստ Աննա Շահնազարյանի խոսքով` այն մարդիկ, որոնք չեն կարող փողոց դուրս գալ, կարող են հօգուտ Ամուլսարի դրոշակներ կախել պատուհաններից։

Ծառուկյանն անձամբ պատրաստ է մասնակցել Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիային

Акция протеста против эксплуатации Амулсара перед Домом правительства (11 сентября 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
բնապահպան ակտիվիստները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի և արդարության օր

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում:

Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել են դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից պատրաստված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ, Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

«Ջերմուկը մեզ շատ դուր եկավ, իսկ Ամուլսարը Հայաստանի ներքին գործն է». դեսպան Կոպիրկին

Акция протеста против эксплуатации Амулсара перед Домом правительства (11 сентября 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Ամուլսարի շահագործման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներ

Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային Lydian international ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Акция протеста против эксплуатации Амулсара перед Домом правительства (11 сентября 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Բնապահպան ակտիվիստները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի և արդարության օր
թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (77)

Ըստ թեմայի

Ամուլսարից Ջերմուկ ու Սևան. բնապահպանները պահանջում են մեկ անգամ էլ մտածել
ՄԵՆՔ. Ջերմուկ. Հանաքային երազանք
Չե՛մ հավատում. «Լիդիան Արմենիայի» փաստարկները չեն համոզում բնապահպաններին
«Լիդիան Արմենիան» դիմում է Նիկոլ Փաշինյանին. ընկերությունը մեղադրում է Արթուր Գրիգորյանին
«Լիդիան Արմենիայի» աշխատակցին և որդուն ծեծելու գործով մեղադրանք է առաջադրվել 3 մարդու
թեգերը:
ակտիվիստ, Երևան, Ջերմուկ, Բողոքի ակցիա, բնապահպանական, Լիդիան, Ամուլսար

Գլխավոր թեմաներ