18:34 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյան

Վերաքննիչը վարույթ չի ընդունել Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով բողոքը

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
128 0 0

Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով բողոքի մերժման որոշումը պաշտպանները կարող են բողոքարկել վճռաբեկ դատարան։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

«Որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետում»,–նշված է դատարանի որոշման մեջ։

Հայտնել էինք, որ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը վերաքննիչ էր դիմել` բողոքարկելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի հունիսի 24–ի որոշումը։ Որոշման համաձայն` քանի որ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործի վարույթը կարճվել էր, դատարանը որոշել էր հայցվորից հօգուտ պատասխանողի որպես դատական ծախսերի փոխհատուցում բռնագանձել 200 000 դրամ։ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը, սակայն, չէր համաձայնվել դատական ծախսերի հետ և այդ հիմքով բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան։

«Դատախազությունը չի ցանկանում տեսնել պարզ ճշմարտությունը». Արամ Վարդևանյան

Հիշեցնենք, որ Քոչարյանը հայցադիմում էր ներկայացրել Փաշինյանի դեմ ՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ արված հայտարարությունների համար։ Հայցվոր կողմը զրպարտություն էր համարել Փաշինյանի հետևյալ խոսքը. «...Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»։

Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի հունիսի 12–ին կայացած առաջին նիստի ժամանակ Ալումյանն ասել էր, որ Փաշինյանի դեմ ներկայացրած իրենց հայցը հետ կվերցնեն, եթե պատասխանողը հայտարարի, որ Փաշինյանն իր արտահայտության մեջ նկատի չի ունեցել Քոչարյանին։

Ի պատասխան դատարանում Փաշինյանի ներկայացուցիչ փաստաբան Գևորգ Գյոզալյանը նշել էր, որ այդ արտահայտությունը վերաբերել է սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը, այլ ոչ թե Քոչարյանին։

Հունիսի 13-ին հայտնի դարձավ, որ Քոչարյանը հետ է վերցրել իր հայցը։

Քոչարյանները ոչ մի գույք էլ չեն հանել վաճառքի. Լևոն Քոչարյանը հերքում է լուրը. տեսանյութ

Ըստ թեմայի

Հակոբյան. «Աշունը թեժանում է նախևառաջ կուտակված թեմաների ծանրության ներքո»
Քոչարյանի խափանման միջոցի հարց չի կարող քննարկվել. արդարադատության նախարար
Գագիկ Խաչատրյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել
Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսումից 1 տարի անց մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ դեռ չկա
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Դատարան, բողոք, Ռոբերտ Քոչարյան, Հայկ Ալումյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ