11:40 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Նիկոլ Փաշինյան, շաբաթօրյակ (աղբահանություն)

Սպասվում են նոր քրեական գործեր. Փաշինյանը գոհ է Երևանի աղբահանությունից

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
13100

Վարչապետը կարծում է, որ Երևանի քաղաքապետը 2 ամսում լուծեց աղբահանության ճգնաժամը։ ՀՀ վարչապետն աղբահանության աննախադեպ մակարդակ է ակնկալում քաղաքապետարանից։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Երևանում աղբահանության մակարդակը լինելու է աննախադեպ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` փաստելով, որ քաղաքային իշխանությունն 2019թ–ին ձեռք է բերել մեծ քանակով աղբահավաք, ձնամաքրող ու փոշեկուլ մեքենաներ։

Վարչապետը շեշտեց, որ առնվազն վերջին 30 տարվա ընթացքում Երևան համայնքը նման ծավալի ու տիպի տեխնիկա ձեռք չէր բերել։ Իսկ նորաստեղծ սանմաքրման հիմնարկում  ներկա պահին կա 600 թափուր աշխատատեղ` բարձր աշխատավարձով։ Աշխատակիցների համար կառուցվում է ժամանակակից կայան, որտեղ նրանք կունենան հանգստի, լոգանքի և այլ կարիքների համար բոլոր պայմանները։

«Որոշ ուժերի պահվածքը Երևանում աղբի «ճգնաժամի» ողջ ընթացքում համարում եմ ուղղակի ամոթալի։ Փոխանակ վեր հանեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում է այդ վիճակն ստեղծվել, թուր ու թվանքն առել են, ընկել 6 ամիս առաջ պաշտոնը ստանձնած քաղաքապետի հետևից, որը 2 ամսում այս հարցը լուծեց։ Եվ հիմա ես չեմ կասկածում, որ Երևանում աղբահանության մակարդակը լինելու է աննախադեպ` պատմության ողջ ընթացքում»,– ասաց Փաշինյանը։

Կառավարությունը կգերակատարի խոստումը. Փաշինյան

Վարչապետը չբացառեց, որ Երևանի աղբահանության կոռուպցիոն գործարքները ևս առաջիկայում քրեական գործեր հարուցելու հիմք դառնան։

«Մի բռնաբարեք լրագրությունը». Աննա Հակոբյանի գրառումը

Ըստ թեմայի

Ջերմուկի բնակիչների բողոքի ակցիան հասել է Երևան. նրանք պայման են դրել
Ձկան օր Հայաստանում․ Սևանա լճի ափին կազմակերպված փառատոնի ամենավառ կադրերը
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ա-ին` մոր մահվան կապակցությամբ
Հայաստանը ձեռք է բերել 5-10 տոկոսով ավելի ռազմական տեխնիկա և բարելավել դիրքերը սահմանին
թեգերը:
Հայկ Մարության, Նուբարաշենի աղբավայր, աղբաման, Հայաստան

Գլխավոր թեմաներ