18:02 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Սինգապուրի հետ ստորագրվելիք փաստաթղթերի փաթեթը ոչ միայն առևտուր է ենթադրում, այլև ծառայությունների և ներդրումների փոխանակում։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ–ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը կստորագրվի Երևանում հոկտեմբերի 1-ին։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Երևան-Բիշքեկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ ասաց ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան։

ԵԱՏՄ–ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտի ձևավորելու շուրջ բանակցությունները մեկնարկել են 2016 թվականին` ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի միջև գոտու ստեղծման հեռանկարների քննարկմամբ։

Նիկիշինան հայտնեց, որ Սինգապուրի հետ բանակցությունները գրեթե ավարտին են հասել։ Սակայն համաձայնագիրը սովորական չի լինելու, այն փաստաթղթերի փաթեթ է, որը ենթադրում է ոչ միայն առևտուր, այլև ծառայությունների և ներդրումների փոխանակում։

«Երևանում հոկտեմբերի 1-ին մենք ստորագրում ենք 7-ից առաջինը` ապրանքների մասին միասնական համաձայնագիրը։ Այնուհետև այնտեղ կլինեն ծառայությունների և ներդրումների մասին երկկողմ համաձայնագրեր», – պատմեց նախարարը։

Նիկիշինան հայտնեց նաև, որ ԵԱՏՄ–ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել արդեն հոկտեմբերի կեսերին։ Սակայն նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՏՄ երկրների բիզնեսը դեռ պատրաստ չէ այդ երկրի հետ առևտրի ազատ ռեժիմի անցնել։ Թեև Պեկինը պնդում է ազատ առևտրի գոտու ռեժիմին անցում կատարել։

«Մենք պայմանավորվեցինք, որ առաջին փուլը կլինի ոչ արտոնյալ համաձայնագրի ստորագրումը (այսինքն` առանց մաքսատուրքի տեսքով արտոնությունների մասին նշելու)։ Այժմ պաշտոնական դիմում ենք պատրաստում այն ուժի մեջ մտնելու ամսաթվի վերաբերյալ։ Հույս ունենք, որ մեր երկրների բիզնեսը օպերատիվ կտեղեկացնի, ինչպես է այդ համաձայնագիրը գործում և ուրիշ ինչ կցանկանային փոխել դրա մեջ», – ասաց նա։

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանը խոսել է իր հրաժարականի մասին

Նշենք, որ ԵԱՏՄ–ի և ՉԺՀ–ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակում։

Ըստ թեմայի

Ի՞նչ պետք է իմանա քաղաքացին, որը որոշել է մեքենա ներկրել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից
Հայկական երեք ստարտափ կպայքարեն ԵԱՏՄ–ում ամենահզորի կոչման ու մեկ միլիոն ռուբլու համար
Արման Բաբաջանյանի հակառուսական պոռթկումներն ինքնագովազդի նպատակ ունեն. պատգամավոր Սանդիկով
Ում ստեղծած դրոշների մոտ կկանգնեն Պուտինն ու Փաշինյանը. գործը յուրացրած հայ ընտանիքը
թեգերը:
համաձայնագիր, Սինգապուր, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան

Գլխավոր թեմաներ