11:38 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ

Ինչու է հետաձգվում «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման գծի կառուցումը. պարզաբանում

© Sputnik / Виталий Аньков
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
142 0 0

Շինարարության ժամկետների փոփոխության պատճառներից մեկը Իրանի բանկային համակարգի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Սակայն սա միակ խնդիրը չէ։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբեի – Sputnik, Դավիթ Գալստյան․ «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման վերջնաժամկետը հետաձգվել է մինչև 2020թ. տարեվերջ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում։

2019 թվականի մարտին Sputnik Արմենիան արդեն հարցում ուղարկել էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն։ Այն ժամանակ հայտնել էին, որ 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը պետք է ավարտվի մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը։ Սակայն աշխատանքները ժամանակին չէին ավարտվել։

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան արդեն Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը (որի կազմում է Էներգետիկայի նախարարությունը) մեզ ներկայացրեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանի պարզաբանումը։

Ի պատասխան մեր հարցմանը, Հարությունյանը հայտնեց, որ 2019 թվականի հուլիսի 1-2-ին Թեհրանում կայացած հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրարացնել «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի իրականացման վերջնաժամկետը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։

Դրա հիման վրա 2019 թվականի օգոստոսի 8-ին «Բարձրավորլ էլեկտրացանցեր» ՓԲԸ և ծրագրի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության  միջև կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, որին կցված է աշխատանքների իրականացման վերանայված ժամանակացույցը։

Հարությունյանի պնդմամբ՝ Էլեկտրահաղորդման օդային գիծն անցնում է բարդ լեռնային և կոմունիկացիաներով խիստ հագեցած հատվածներով,  ուստի ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նախագծում կատարել որոշակի փոփոխություններ և ճշգրտումներ, լուծել տեխնիկական և կազմակերպչական բնույթի խնդիրներ՝ կապված որոշ տեղամասերում ծրագրի փոփոխության, նոր հողատարածքների ձեռքբերման և սարքավորումների մատակարման և այլ հարցերի հետ։

«Ծրագրի ժամկետների ձգձգումը կապված է նաև Իրանի բանկային համակարգի շուրջ ստեղծված իրավիճակով, քանի որ իրանական կապալառու ընկերությունը սարքավորումների և կոնստրուկցիաների մատակարարումն իրականացնում է ինչպես Իրանից, այնպես էլ բազմաթիվ այլ երկրներից», - նշում է Հարությունյանը։

Հայ-իրանական միջկառավարական նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ երկկողմ վերահսկողությունն ուժեղացնելու լրացուցիչ քայլերի վերաբերյալ։

Նշենք, ի սկզբանե ենթադրվում էր, որ շինարարությունը պետք է ավարտվի 2018 թվականին։

Հիշեցնենք, որ դեպի Իրան գնացող գիծը կառուցվում է Իրանի միջոցներով։ Նախատեսված 107,9 մլն եվրոյի 77%–ը տրամադրել է Իրանի արտահանման և զարգացման բանկը, 23%–ը` հիմնական կապալառու «Sunir» ընկերությունը։

Հայաստանը նոր նախագիծ կկազմի էլեկտրահաղորդման կարևորագույն գծի համար

Նոր գիծը թույլ կտա եռակի (ներկայիս 350 ՄՎտ) մեծացնել թողունակությունը Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի սնուցման համար:

 

Ըստ թեմայի

Անվտանգության բարձր մակարդակ և ոչ միայն. միջազգային փորձագետները գնահատել են ատոմակայանը
Ատոմակայանի հիմնանորոգումը ձգձգվում է. Հայաստանն ու Ռուսաստանը կհետաձգեն վարկի մարումը
Գազ, ատոմային էլեկտրակայան, ավիափոխադրումներ. էլ ինչ են քննարկել Փաշինյանն ու Մեդվեդևը
Հայկական ատոմակայանը նորից միացվել է երկրի էներգահամակարգին
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Բարձրավոլտ էլեկտրացանցեր (ԲԷՑ), Հայաստան

Գլխավոր թեմաներ