16:54 19 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Հղի կին

Մայրական մահացությունն ավելացել է. որոնք են բժիշկներին «հետապնդող» դեպքերի պատճառները

CC0 / Arteida MjESHTRI
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
7001

Այս տարվա ընթացքում մայրական մահացության 10 դեպքից 4-ի պարագայում է մահվան պատճառը հղիության և ծննդաբերության բարդությունները եղել։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik, Կարինե Հարության. Չնայած այս տարի մայրական մահացության դեպքերն ավելացել են, սակայն Հայաստանում այդ առումով իրավիճակն անբարենպաստ չէ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։

Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ մեր երկրում տարվա ընթացքում արդեն իսկ գրանցվել է մայրական մահացության 10 դեպք. 2018–ի ողջ տարվա ընթացքում մայրական մահացության 8 դեպք էր եղել։ Միաժամանակ, ԱՀԿ–ն հայտնում է, որ 2000 թվականի համեմատ՝ Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը նվազել է 58 տոկոսով։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներով` մինչև 5 մլն բնակչություն ունեցող երկրները մայրական մահացության վիճակագրությունը պետք է երեք տարվա կտրվածքով ներկայացնեն ու համեմատեն։ Վերջին 3 տարվա տվյալներով` ՀՀ–ում մայրական մահացության ինդեքսը 100 000 կենդանածնի հաշվով 20–ից ցածր է, իսկ ԱՊՀ երկրներում միջին ցուցանիշը 29.4 է»,–ասաց Ավագյանը։

Ի դեպ, նրա խոսքով` մայրական մահացության դեպքերի մեծ մասը կապված չէ հղիության և ծննդաբերության հետ. դրանք հաճախ պայմանավորված են լինում կնոջ ունեցած հիվանդություններով։ Այսպես, 2017-ին մայրական մահացության 3 դեպք է գրանցվել, որից մեկն է եղել մանկաբարձական պատճառներով, իսկ 2018-ի մահացության 8 դեպքից`2-ը։ Այս տարի գրանցված 10 դեպքերից էլ 4-ն են պայմանավորված եղել հղիության և ծննդաբերության բարդություններով:

Ինչու էին հայերը երեխային բարուրում հողով և պորտալարը թաղում բակում. հայկական ավանդույթներ

«Այս տարի մայրական մահացության դեպքերից մեկում հղին տանը մահացել է սրտամկանի ինֆարկտից, մեկ ուրիշն էլ` էպիլեպսիայի նոպայի ժամանակ է շնչահեղձ եղել։ Մոր մահվան դեպքեր են եղել նաև վիրուսային երկկողմանի թոքաբորբից, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայից (արյունատար անոթի խցանում), հիպերտոնիկ հիվանդության հետևանքով զարգացած հեմոռագիկ (ներուղեղային արյունազեղման հետևանքով) ինսուլտից»,–ասաց նա։

Նկատառմանը, թե մայրական մահացության դեպքերում հաճախ չեն վստահում դատաբժշկական փորձաքննությանը, քանի որ կարծիք կա, որ բժիշկը բժշկին «սխալ չի հանի»` Ավագյանն արձագանքեց, որ տվյալ դեպքերի համար քաղաքացին այլընտրանք ունի։ Նրա խոսքով` եթե քաղաքացին նշանակված դատաբժշկական փորձաքննությանը չի վստահում, կարող է Գիտությունների ազգային ակադեմիայի դատաբժշկական փորձաքննության կոմիտե դիմել։

«Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ոչ մի բժիշկ, ինչքան էլ վատը լինի, երբեք չի ուզենա, որ մայրական կամ նորածնային մահ ունենա։ Մի կարծեք, որ բժիշկները հեշտ են տանում դրանք, այդ մահերը քեզ հետապնդում են ամբողջ կյանքիդ ընթացքում։ Ես երիտասարդ բժիշկ էի, և մի կին ծննդաբերության ժամանակ մահացավ, քանի որ սրտի արատ ուներ։ 20 տարի է անցել, բայց այդ մահը դեռ իմ աչքի առաջ է»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ մայրական մահացության վերջին դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 2–ին։ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» կեսարյան հատումով ծննդաբերության ժամանակ մահացել էր 24–ամյա Լուիզա Ավետիսյանը։ Բժիշկները հայտնում էին, որ կինը նարկոզից դուրս չի եկել։

Ի դեպ, քննչական կոմիտեից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ըստ թեմայի

Արարատի մարզում հղի կինն ինքնասպանության փորձ է արել
Հարսանիք ուրբաթ 13–ին. Քսենյա Սոբչակը հղի է ամուսնանո՞ւմ
Բրազիլիայում հղի հարսնացուն սրտի կաթված է ստացել իր հարսանիքի օրը
թեգերը:
նորածին, հիվանդանոց, հիվանդ, բժիշկ, Դժբախտ պատահար, Մահ, մայր, Հայաստան

Գլխավոր թեմաներ