17:37 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP724.44
  • EUR629.24
  • RUB6.94
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
878 0 0

Ստուգվում են ոչ միայն նախկին պաշտոնյաների, այլև նրանց ընտանիքի անդամների, այդ թվում` հարսների բանկային հաշիվները։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դիմել է ֆինանսական մոնիթորինգի կենտրոն` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների, այդ թվում` հարսների բանկային հաշիվների մասին տեղեկություններ ստանալու հարցմամբ։

Ընդ որում, ՀՔԾ–ն կենտրոնից տեղեկություններ է պահանջել նաև նույն քրեական գործով մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետ փոխկապակցված անձանց բանկային հաշիվների վերաբերյալ։

Այս տեղեկությունները հաստատելու կամ հերքելու խնդրանքով Sputnik Արմենիան դիմել է ՀՔԾ։ Քննչական մարմինը, սակայն որևէ տեղեկություն հարցի վերաբերյալ չտրամադրեց։

Սաշիկ Սարգսյանը բոլորի փոխարեն վճարել է, բայց Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը խստացվել է

Հիշեցնենք`նախկին պաշտոնյաների բանկային հաշիվները ստուգելու նախաքննական մարմնի միջնորդությունների մասին տեղեկատվությունն ավելի վաղ հրապարակվել էր «Փաստինֆո» կայքում։

2018թ–ի հուլիսին ՀՀ քննչական ծառայությունը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրել 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդված)։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել մարտի 1-ի գործով։ Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նա նաև ՌԴ քաղաքացի է։

Չէի ասի, որ ՍԴ–ն հապճեպ է որոշում կայացրել. դատավորը` Քոչարյանի գործի մասին

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

 

Ըստ թեմայի

Քոչարյանն իր համախոհների հետ որոշել է բրենդ դարձնել մրգօղին
Քոչարյան. «Դավիթ Շահնազարյանը մի բան է գրել, որի տակ ստորագրում եմ»
Վճռաբեկ դատարանը Քոչարյանի փաստաբաններին չի ծանուցել, որ մերժել է նրանց բողոքները
«Աղվան Հովսեփյանը պետք է վկայություն տա` առանց դռները պաչպչելու». Քոչարյան
թեգերը:
բանկային գաղտնիք, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Միքայել Հարությունյան, Յուրի Խաչատուրով, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ