Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян во время судебного заседания по делу "1 марта" (17 сентября 2019). Еревaн
Роберт Кочарян во время судебного заседания по делу 1 марта (17 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՍԴ-ի որոշումը դիտարկվում է որպես նոր հանգամանք, ինչից ելնելով էլ պաշտպանները նոր բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։

Այս մասին տեղեկացնում է պաշտպանական խումբը։

Роберт Кочарян на судебном заседании (20 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վճռաբեկ դատարանը Քոչարյանի փաստաբաններին չի ծանուցել, որ մերժել է նրանց բողոքները

«Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, որը վերաբերում էր նույն դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմանը, և այժմ պետք է վերանայի այն»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը։ 2018 թվականի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է այն՝ գործն ուղարկելով Վերաքննիչ դատարան նոր քննության։

Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում, ինչպիսին կալանքի հարցն է, Վճռաբեկ դատարանը կա՛մ մերժում է վճռաբեկ բողոքը, կա՛մ կայացնում է նոր դատական ակտ»։ Հիմք ընդունելով սա՝ փաստաբանական թիմը գտել է, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող բեկանել Ռ․ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը և ուղարկել այն նույն դատարան։

Ալումյան. «Վճռաբեկը մերժել է մեր բողոքները վարույթ ընդունել»

2019 թ․ մայիսին Սահմանադրական դատարանը, քննության առնելով Քրդատ-ի 419-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը, որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի օգտին։ ՍԴ-ի այս որոշումը դիտարկվում է որպես նոր հանգամանք, ինչից ելնելով էլ պաշտպանները նոր բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала