14:48 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Քննչական կոմիտե

Մարտի 1-ի գործում նախկին պաշտոնյաների շրջանակն ընդարձակվում է. հայտնի է ևս մեկ անուն

© Photo : official site of the President of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (237)
116 0 0

Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանին պաշտոնեական կեղծիքի մեղադրանք է առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանին։ Նա հրավիրվել է նախաքննական մարմին` հարցաքննության։

Գործից այլ մանրամասներ առայժմ չեն հայտնվում։ Հայտնի է միայն, որ Թամամյանը` իր նախկին ղեկավարի` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի ու մի խումբ այլ պաշտոնյաների հետ հետին ամսաթվով ստորագրել է 2008թ–ի մարտի 1-ին վերաբերող կեղծ փաստաթղթեր, որոնք տրամադրվել են ՀՀ Ազգային ժողովի մարտի 1- 2-ի իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված փորձագետների փաստահավաք խմբին ու այդ դեպքերը քննող քննչական մարմիններին։

Նշենք, որ ՀՔԾ–ն այս տեղեկությունն առայժմ չի մեկնաբանում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեկան կեղծիքի և հանցագործությունը պարտակելու հոդվածներով։

Ըստ մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո 2008-ին ՀՀ նախագահի օգնականներ Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը պահանջել էին հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

«Ես 100 տոկոս գիտեի, որ մեղադրանք է առաջադրվելու». Քոչարյանը պատմեց` ինչու է վերադարձել

Այդ հարցով հրավիրված խորհրդակցությունից հետո ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը և ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ձեռնամուխ են եղել Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի ցուցումներն ու հանձնարարությունները կատարելուն:

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (237)

Ըստ թեմայի

Որևէ բան բացառել պետք չէ. ՀՔԾ պետի տեղակալը` Հարությունյանի մահվան ու Մարտի 1–ի կապի մասին
ՍԴ–ի` Քոչարյանի գործով ՄԻԵԴ ներկայացրած դիմումը վարույթ է ընդունվել
Մարտի 1-ի վկաների անվտանգության համար ամեն ինչ արվում է. Արթուր Դավթյան
Վճռաբեկ դատարանը Քոչարյանի փաստաբաններին չի ծանուցել, որ մերժել է նրանց բողոքները
թեգերը:
Գևորգ Կոստանյան, Ալիկ Սարգսյան, ՀՀ քննչական կոմիտե, 2008թ.-ի մարտի1, Քրեական գործ, Հայաստան

Գլխավոր թեմաներ