13:14 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Արման Թաթոյան

«Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի է». Արման Թաթոյան

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
23 0 0

Արման Թաթոյանը կարծում է, որ մեր երկրում վիրավորանքն ու ատելությունը վտանգավոր չափերի են հասել։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Քաղաքական խոսքում բռնության, դրա սպառնալիքի, անգամ բռնության հնարավորության մասին հիշատակումը նույնքան բացարձակ մերժելի է, որքան ցանկացած այլ ոլորտում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի է սկզբունքորեն՝ անկախ նրանից երբ և ում կողմից է արվում կամ ում է ուղղված։ Դրանք վտանգում են մարդու իրավունքների համակարգը երկրում և խաթարում համերաշխությունը հասարակությունում»,- նշել է նա։

«Տարիներով թալանել են մարդկանց». ՄԻՊ–ն առաջարկում է վերանայել ունեցվածքն օտարելու օրենքը

ՀՀ ՄԻՊ-ը մտահոգություն է հայտնել, որ մեր երկրում վիրավորանքն ու ատելությունը վտանգավոր չափերի են հասել։

Նա բոլորին կոչ է արել սեփական օրինակով նպաստել համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, իսկ հանրային, այդ թվում՝ քաղաքական, ու հասարակական գործիչներին` զերծ մնալ հրապարակային խոսքում ցանկացած ձևակերպումից, որը կարող է ընկալվել որպես բռնություն, բռնության սպառնալիք կամ անգամ բռնության հավանականություն և առաջացնել լարվածություն։

ՄԻՊ–ն արձագանքել է «Հայելի» ակումբի դեմ ոտնձգությանը

Ավելի վաղ Թաթոյանը լրագրողներին տված հարցազրույցում նշել էր, որ երկրում անհանդուրժողականության մակարդակը բավականին բարձր է, դա հատկապես արտահայտվում է սոցիալական ցանցերում: Համացանցում է, որ մարդիկ ցույց են տալիս ագրեսիայի ամենամեծ աստիճանը:

Ըստ թեմայի

ՄԻՊ–ն ահազանգեր է ստացել Ջերմուկում ոստիկանական ուժերի կուտակումների մասին
Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցով Թաթոյանը խոսել է Կարմիր խաչի ներկայացուցչի հետ
«Լավ օրից չենք այստեղ». Նորքի տուն-ինտերնատի անկողնային հիվանդներն այլևս խնդիր չեն ունենա
«Տարիներով թալանել են մարդկանց». ՄԻՊ–ն առաջարկում է վերանայել ունեցվածքն օտարելու օրենքը
թեգերը:
Արման Թաթոյան, Բռնություն, ՀՀ ՄԻՊ, Հայաստան

Գլխավոր թեմաներ