15:40 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Արյան հանձնում

Տարեկան քանի երեխա է ՄԻԱՎ–ով վարակվում Հայաստանում. ինչպես է փոխանցվում վարակը

© Sputnik / Антон Денисов
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
400 0 0

Արդեն 12 տարի է` Հայաստանում կանխարգելիչ բուժում ստացած հղիների մոտ ՄԻԱՎ վարակի` մորից երեխային փոխանցման դեպքեր չեն գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում երեխաների շրջանում տարեկան ՄԻԱՎ վարակի 1-2 դեպք է գրանցվում. այս առումով իրավիճակը կայուն է։  Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը։

Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը

Երեկ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ մի երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ: ՀՀ քննչական կոմիտեն, անդրադառնալով այս դեպքին, հայտնել էր` երեխայի ծնողների մոտ ՄԻԱՎ չի հայտնաբերվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (դիտավորությամբ անչափահասի նկատմամբ մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելը)։

«1988–ից մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1–ը Հայաստանում երեխաների մոտ ՄԻԱՎ–ի վարակման 60 դեպք է արձանագրվել։ Վերջին տարիներին տարեկան 1-2 դեպք է լինում. բարեբախտաբար, աճման միտում չկա»,–ասաց նա։

Մասնագետի խոսքով` երեխաները ՄԻԱՎ կարող են ձեռք բերել մորից երեխային վարակի փոխանցման միջոցով` հղիության ընթացքում, ծննդաբերության և կերակրման ժամանակ։ Պապոյանը հայտնեց նաև, որ երեխաները ՄԻԱՎ կարող են վարակվել նաև արյան միջոցով` արյան փոխներարկման ժամանակ, չախտազերծված բժշկական գործիքների միջոցով։ Հայաստանում, ըստ նրա, երեխաների շրջանում գերակշռում էին մորից երեխային ՄԻԱՎ–ի փոխանցման դեպքերը։

«Սակայն 2007–ից սկսած` կանխարգելիչ բուժում ստացած հղիների մոտ ՄԻԱՎ վարակի` մորից երեխային փոխանցման դեպքեր չունենք։ Մյուս կողմից, այս տարի մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման 2 դեպք ունենք. ծնողները, սակայն, ՌԴ–ից են եկել։ Այսինքն` մեր հիվանդանոց են դիմել, երբ արդեն իսկ երեխաների մոտ ՄԻԱՎ է ախտորոշված եղել»,–ասաց նա։

Մասնագետը հայտնեց նաև, որ մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքերի մեծ մասն այն ժամանակ է լինում, երբ հղին դուրս է մնում բժշկական հսկողությունից, այսինքն` միգրացիայի է դիմում։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանը 2016–ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխման, վերացման հավաստագիր։

Ըստ թեմայի

ՁԻԱՀ-ից արդեն չեն մահանում. ինչպե՞ս կանխարգելել հնարավոր վտանգները
Պայքար ՁԻԱՀ–ի դեմ. ո՞ր մարզում է իրավիճակն առավել ողբալի
Ինչպես է իրեն զգում 10-ամյա Դավիթը լյարդի փոխպատվաստումից հետո. նախարարն այցելել է տղային
թեգերը:
ՄԻԱՎ, Հայաստան

Գլխավոր թեմաներ