04:01 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.41
  • GBP626.63
  • EUR571.78
  • RUB6.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
352 0 0

Շիրակի մարզում արդեն այնքան առատ ձյուն է տեղացել, որ երեխաները կարող են ձնեմարդ պատրաստել։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Շիրակի մարզի լեռնային և նախալեռնային գոտիներում այսօր առաջին ձյունն է տեղացել: Տեղումներ են արձանագրվել հիմնականում Աշոցքի և Անիի տարածաշրջաններում, Արթիկում, Մարալիկում: ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «ձնապատ» լուսանկարներ է հրապարակել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Լուսանկարներից մեկում Աշոցք համայնքն է։

Մյուս լուսանկարում Մարալիկի` ձնով պատված եղևնիներն են։

Սարալանջ գյուղում էլ այնքան ձյուն է եկել, որ երեխան հսկա ձնագունդ է սարքել։

Հաշվի առնելով Գագիկ Սուրենյանի` այսօր սպասվող ձյան տեղումների մասին կանխատեսումները, շիրակցիները կատակում են. «Սուրենյանը ճիշտ էր, մենք` սխալ»: Եթե բնակիչներից շատերը, չհետևելով Սուրենյանի խորհրդին, չէին հասցրել փոխել իրենց ձմեռային անվադողերը, Շիրակի մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունները հետևել են կանխատեսմանը և արդեն ողջ թափով պատրաստ են իրականացնել ճանապարհների սպասարկումը։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Շիրակի մարզպետարանքի քաղաքաշինության վարչության, ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը՝  վարորդներին խորհուրդ տալով փոխել անվադողերը:

Վարկերի տակ են մտել, մեքենաներ ներկրել. ի՞նչ է կատարվում Հայաստանի մաքսակետերում

Նշենք, որ Սուրենյանը երեկ նաև մի լուսանկար էր հրապարակել` հիշեցնելով, թե 2016 թվականի այդ օրն ինչպիսի եղանակ է եղել Երևանում։

«Ժողովուրդ ջան, հեչ չտխրեք». Գագիկ Սուրենյանը դարձյալ արև ու ջերմ եղանակ է խոստանում

Ըստ թեմայի

Ողբերգական վթար` «Զոդի կամրջի» վրա. տուժածներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Նախարարն այցելել է Բազումի հրդեհի ժամանակ տուժած հրշեջ-փրկարարին. տեսանյութ
Մանկական խաղը վերածվել է հրդեհի. Խանջյան գյուղում խոտի դեզեր են այրվել
թեգերը:
Գագիկ Սուրենյան, Լուսանկար, ձյուն, եղանակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ