21:13 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.33
  • GBP625.24
  • EUR531.82
  • RUB7.75
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
149 0 0

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը սխալվել է։ Այս մասին նա ասաց այսօր ԱԺ–ում լրագրողների հետ` արձագանքելով Նիկոլ Փաշինյանի` իր հասցեին հնչած ակնարկներին։

«Ես պաշտոն հարգող մարդ եմ, Հայաստանի Հանրապետության թագավոր, վարչապետ և կաթողիկոս հարգող եմ և կոռեկտության մեջ եմ ինձ պահում: Միգուցե հետագայում կզգա, որ սխալվել է, ոչինչ: Ես իր լավն եմ ցանկանում»,– ասաց նա։

Անդրադառնալով իր ու իր ընտանիքի հետ կապվող քրեական պատմություններին, այն է` «Օազիս» սրճարանում հնչած կրակոցներին, «Դուետ» սրճարանում սպանության  դեպքերին, Վարդան Ղուկասյանը դրանք «զրպարտություն» որակեց` հայտարարելով, որ այդ բոլոր փաստերով հարուցված քրեական գործերին ինքը որևէ առնչություն չի ունեցել։ 

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից բավական կոշտ էր արձագանքել քրեական ենթամշակույթի քարոզչությանը` նշելով, որ միջնորդավորված ձևով սպառնալիքներ են եղել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը քրեականացնող օրինագծի հարակից զեկուցողի հասցեին:

«Ուզո՞ւմ եք մնալ գողական պանյատների մեջ». ԱԺ նախագահը` պատգամավորին սպառնացողների մասին

Փաշինյանը խոստացել էր սպառնացողներին «պառկեցնել ասֆալտին», «տալ պատերով», ապա ակնարկել հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանելու մասին:

Հանրապետության երկրորդ քաղաքի` Գյումրու նախկին քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը նույն օրը լրագրողներին ասել էր, որ «օրենքով գողերը» խելոք մարդիկ են, և ինքը դեմ է այդ նախագծին:

Գյումրիում դանակահարության գործով փնտրվում է Վարդան Ղուկասյանի փեսան. «Ժողովուրդ»

Նշենք նաև, որ հիշյալ օրինագծի հարակից զեկուցողը ծնունդով գյումրեցի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն էր։

ՀՀ քրեական օրենսգրքում ու Քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը ԱԺ–ն սկսել է քննարկել այսօր։ Կառավարությունն այն հաստատել էր օգոստոսի 29-ին։

Ըստ թեմայի

Վարդան Ղուկասյանի եղբորորդին դանակով մի քանի անգամ հարվածել է դատապարտյալին
Ծեծկռտուք «Արթիկում». Վարդան Ղուկասյանի եղբորորդու ու խցակցի ջրերը նույն առվով չեն հոսել
Գյումրեցի պատգամավորը պատմեց, թե ինչ են քաղաքից վերցրել նախկին ու ներկա քաղաքապետները
«Դուք Ծառուկյանին ոչ թե հարց եք տալիս, այլ ուզում եք Ծառուկյանին հունից հանեք»
թեգերը:
Պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), քաղաքապետ, Գյումրի, Վարդան Ղուկասյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ