15:14 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1901 0 0

Վարդգես Մարկոսյանը խոստովանել է, որ փորձել է ԱՄՆ–ից Ավստրալիա թմրանյութ մատակարարել։ Նրա քույրը` Իռեն Մարկոսյանը, ձերբակալվել է օժանդակելու կասկածանքով։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Հայկական սերիալներում հանդես եկած դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի նախկին ամուսնուն՝ ամերիկահայ պրոդյուսեր Վարդգես Մարկոսյանին, ձերբակալել են ԱՄՆ–ում 40 կգ կոկաին պահելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ իրավասության դեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 47-ամյա Վարդգես Մարկոսյանը, որը հայտնի է նաև «Ջիանի Օնչո», «Լարամ Նարման» և «Դավիթ Պետրոսով» մականուններով, խոստովանել է,  որ փորձել է ԱՄՆ–ից Ավստրալիա 40 կգ կոկաին տեղափոխել։ Մարկոսյանին 10 տարուց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։

Ձերբակալվել է նաև Մարկոսյանի քույրը` Իռենը, որին կասկածում են եղբորը օժանդակելու, թմրանյութերի վաճառքի և արտահանման մեջ։ Նրան մինչև 20 տարի ազատազրկում է սպառնում։

20 տարի անց. Ասլամազյանական արևոտ գույները ցուցադրվում են Մոսկվայում

Ամուսնու կալանավորման մասին հաղորդումների ֆոնին Գայանե Ասլամազյանն այսօր Facebook–ի ուղիղ եթերով պատմեց, որ ավելի քան 10 ամիս է՝ բաժանվել է ամուսնուց։  Նրանք ամուսնացել էին ԱՄՆ–ում 2017 թվականի ապրիլին և ապրում էին Գլենդելում։

Վարդգես Մարկոսյանը «Ջիանի» ոսկերչական սրահի և համանուն երևանյան ակումբի հիմնադիրն է։

Ըստ թեմայի

Ինչպես Ասլամազյան քույրերը «խաբեցին» սովետին ու Հայաստան բերեցին Ինդիրա Գանդիին
Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին. տեսանյութ
Ժայռերը օգնում են հայ նկարչին. Արշակ Սարգսյանի ապակյա թագավորությունը
Զավորոտնյուկի մենեջերը հերքել է վատ լուրերը. դերասանուհու ամուսինը սոցցանցային էջեր չունի
թեգերը:
թմրանյութ, Գայանե Ասլամազյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ