05:48 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
104 0 0

Ավելի վաղ ավտոներկրողները փակել էին Երևանի կենտրոնական փողոցներից մեկը՝ իրենց բողոքն արտահայտելով մաքսատունը Գյումրի տեղափոխելու, աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու և օտարերկրացիների հետ անհավասար պայմանների դեմ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Ավտոներկրողներից 7-ն այսօր երեկոյան հանդիպեցին ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի հետ։ Նրանք պաշտոնյային ներկայացրին մաքսատունը Գյումրի տեղափոխելու, աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի և օտարերկրացիների հետ անհավասար պայմանների վերաբերյալ իրենց բողոքը։

«Ինչու մի ստորագրության համար գործարարը պետք է Գյումրի հասնի», – ասաց ավտոներկրողներից մեկը։

Մեկ ուրիշն էլ նշեց, որ օտարերկրացիների համար այսօր ավելի շահավետ է մեքենա գնել վրացիներից կամ ադրբեջանցիներից, քան Հայաստանից։

«Նույնիսկ Դուբայից բերելն ավելի էժան կլինի», – ասաց նա։

Երրորդը հարկային բեռի նվազեցում պահանջեց։

Մաշադյանը լսեց ավտոներկրողների բողոքները և  նրանց առաջարկեց ևս մեկ անգամ հանդիպել շաբաթվա ընթացքում, արդեն ցերեկային ժամին։

Ավտոներկրողներին հանդիպման արդյունքները չբավարարեցին։ Լրագրողների հետ զրույցում նրանք վստահություն հայտնեցին, որ իրենց խնդիրը կարող է լուծել միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երևանի Արարատյան ավտոմաքսատանը մեքենաների անշլագ է. տեսանյութ

Նշենք, որ մի քանի ժամ առաջ նույն ավտոներկրողները և ևս մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ակցիա էին կազմակերպել ՊԵԿ–ի շենքի դիմաց`  արգելափակելով Երևանի կենտրոնում գտնվող Խորենացու փողոցի երթևեկությունը։ Ցուցարարներին մոտեցավ ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը, ասաց, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆայել Մաշադյանը պատրաստ է հանդիպել ներկրողների հետ և լսել նրանց պահանջները։

ՊԵԿ–ն ավելի վաղ հայտարարել էր, որ Գյումրի է տեղափոխում ամբողջությամբ այն ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը, որոնք հանրապետություն են ներկրվում հյուսիսային մաքսակետերով` Բագրատաշենով, Գոգավանով և Բավրայով։

Ըստ թեմայի

Օնանյան. «Բեռնափոխադրողները Գյումրու տնտեսական գոտում բախվել են խնդիրների»
ԲՀԿ–ն առաջարկում է ավտոներկրողներին 1 տարի ժամանակ տալ` պատրաստվելու նոր վիճակին
Որքանո՞վ են վաճառում Գյումրու ավտոմաքսատան հերթերը. «Ժողովուրդ»
Ներկրված ավտոմեքենաները կվաճառվե՞ն, թե՞ ներկրողները կմնան վարկերի տակ
թեգերը:
Գյումրի, Բողոքի ակցիա, ավտոներկրողներ, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ