07:29 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Սառա Սթայցը Հայաստանում

Սառան դարձավ Հռիփսիմե, կամ ինչու է ամերիկուհին Վաշինգտոնից եկել Գյումրի. տեսանյութ

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
230630

Սառա Սթայցը ծնվել ու մեծացել է ԱՄՆ-ում, սակայն հայաստանյան այցը ճակատագրական է դարձել երիտասարդ աղջկա համար. այցից հետո Հայաստանում ապրելու և հայ առաքելական եկեղեցում մկրտվելու ցանկությունը նրան երկար ժամանակով Հայաստան է բերել:

Արմենուհի Մխոյան, Sputnik

Սառա Սթայցն արդեն երկրորդ անգամ է Հայաստան եկել, ու չի բացառում, որ այս այցը երկարաժամկետ կլինի. Հայաստանի բնությունը, գյումրեցիներն ու ընկերները չեն թողնի շուտ մեկնել Հայաստանից: Ասում է` ոչ միայն Շառլ Մուշոյան պապի արյունն է իրեն կրկին Հայաստան բերել, այլև հատկապես Գյումրու նկատմամբ սերը:

«Իմ 25 տոկոսը հայ է: Մայրիկիս հայրը հայ էր, արմատները` Մուշից, բայց ծնվել է Մասաչուսեթսում, ուր ընտանիքով տեղափոխվել էին Հայոց ցեղասպանությունից 3 տարի առաջ։ Հետ եկա, որ ավելի շատ սովորեմ հայերեն` պահպանելով իմ հայկական արմատները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սառան:

Նա առաջին անգամ Հայաստան էր եկել 2018 թվականի հունիսին «Դեպի Հայք» կազմակերպության կամավորների հետ և Գյումրիում օգնում էր «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխանների և երիտասարդների կենտրոնին: Կամավորական աշխատանքի ժամանակացույցը լրանալուց հետո վերադարձել էր հայրենի Վաշինգտոն, բայց կարճ ժամանակ անց նորից վերադարձել է Հայաստան՝ այս անգամ ավելի ամուր կապեր հաստատելու նպատակով:

Առաջին գործը, որ վերադառնալուց հետո արեց մասնագիտությամբ շուկայագետ ու հոգեբան Սառան, Հայաստանում մկրտվելն էր: Սեփական ցանկությամբ ընտրեց Հայաստանի միջնադարյան վանական համալիրներից մեկը՝ Հառիճը, ու մկրտվեց հայ առաքելական սուրբ եկեղեցու կանոններին ու ծեսին համապատասխան: Թեև Սառան աստվածաշնչյան անուն էր ու կարող էր մնալ նույնը, սակայն Սառայի ցանկությամբ, աղջիկը ստացավ Հռիփսիմե անունը:

«Ֆանտաստիկ երկիր է». ինչո՞ւ է իտալացին ցանկանում որդուն մեծացնել Հայաստանում

«Ես անչափ հպարտ եմ, որ մկրտվել եմ այն երկրում, որն աշխարհում առաջինը պետականորեն ընդունեց քրիստոնեությունը: Ես հպարտ ու տպավորված եմ, որ իմ պապի երկրում եմ: Սա իմ համար շատ կարևոր է»,– մկրտությունից հետո ասաց Սառա- Հռիփսիմեն։

Մասնագիտությունը՝  կրթել հայրենասերի. ինչպես է ընկեր Հասմիկը ծառայում հայրենիքին

  • Սառա Սթայցի մկրտությունը Հայաստանում
    Սառա Սթայցի մկրտությունը Հայաստանում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Սառա Սթայցի մկրտությունը Հայաստանում
    Սառա Սթայցի մկրտությունը Հայաստանում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Սառա Սթայցի մկրտությունը Հայաստանում
    Սառա Սթայցի մկրտությունը Հայաստանում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Սառա Սթայցի մկրտությունը Հայաստանում
    Սառա Սթայցի մկրտությունը Հայաստանում
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 4
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Սառա Սթայցի մկրտությունը Հայաստանում

Նա դեռևս չի ծրագրել մշտապես մնալ Հայաստանում, բայց ասում է. «Աստված գիտե, կարող է և մնամ»: Հարցին՝ հնարավո՞ր է, որ հայի հետ էլ ամուսնանա, պատասխանում է. «Կարևորը` ճիշտ մարդ լինի»: Չի բացառում, որ մի օր էլ կարող է նաև ազգանունը փոխել ու կրել պապի ազգանունը՝ Մուշոյան:

Ծնողներն ու մեծ քույրը ևս արդեն հասցրել են լինել Հայաստանում, նրանք էլ են շատ սիրել մեր երկիրը։ Այնպես որ հնարավոր է` ապագայում ամբողջ ընտանիքով վերադառնան նախնիների երկիր:

Քո տեսքով թղթե տիկնիկը. պապիե-մաշե հին արվեստը կենդանացել է գյումրեցու ձեռքով

Ըստ թեմայի

Պատրաստված է Հայաստանում. գյումրեցի եղբայրները պատրաստվում են փայտե ակնոցով գրավել աշխարհը
Լիլիթ Մարտիրոսյա՞ն, թե՞ Լիլի Մորտո. գյումրեցի գեղեցկուհին պարզաբանում է
Պատերազմում վիրավորվել էր, բայց խնամում էր ռազմագերիների գերեզմանը. Գյումրու անհայտ մասը
Արաքսի տատը պահանջ ունի Թուրքիայից. վերջին հույսը Եվրադատարանն ու Նիկոլ Փաշինյանն են
Ավիամոդելավորում և հրթիռաշինություն. Գյումրիում նաև աղջիկներն են թռչող սարքեր ստեղծում
Ինչո՞ւ հենց Գյումրի. ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս Ամանորին գալ Հայաստան
թեգերը:
հայ, մկրտություն, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ