06:32 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Ռուսական գաստրոնոմիական շաբաթվա մամուլի ասուլիսը

«Առանց բորշչի ու պելմենիի». Հայաստանում մեկնարկեց ռուսական գաստրոնոմիական շաբաթը

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Հայաստանում իսկական գաստրոնոմիական տոնակատարություն է սպասվում։ Ներկայացվելու են Պոմորսկի, նենեցյան, պսկովյան խոհանոցների ուտեստները։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Երևանում դեկտեմբերի 2–ից 6–ն անցկացվող ռուսական գաստրոնոմիական շաբաթը  Ռուսաստանի հյուսիսի խոհանոցի գաղտնիքները բացահայտելու հնարավորություն կտա հայաստանցիներին։ Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ռուսական գաստրոնոմիական շաբաթ» միջոցառման կազմակերպիչ, Միջազգային էնոգաստրոնոմիկ կենտրոնի նախագահ Լեոնիդ Գելիբտերմանը։

«Աերոֆլոտի» VIP–ուղևորները կսնվեն Մարգարիտա Սիմոնյանի բաղադրատոմսերով

2015 թվականից միջոցառումն անցկացվում է տարբեր երկրներում. Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում։ Նախագծի կազմակերպիչների խոսքով` Հայաստանն ընտրվել է, նախևառաջ, այն պատճառով, որ Ռուսաստանում ընկալվում է որպես բարեկամական երկիր։

Организатор Российской гастрономической недели - президент Международного эногастрономического центра Леонид Гелибтерман на пресс-конференция (2 декабря 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Լեոնիդ Գելիբտերման, Ռուսական գաստրոնոմիական շաբաթվա կազմակերպիչ, Միջազգային էնոգաստրոնոմիկ կենտրոնի նախագահ

Երկրորդ կարևոր պատճառը վստահությունն է, որը կազմակերպիչներն ունեն հայ գործընկերների հանդեպ. դա համագործակցությունը շատ հաճելի է դարձնում։  Միջոցառումը թույլ է տալիս կոտրել կարծրատիպերն ու բացահայտել երկու երկրների իսկական խոհանոցը։

«Այստեղ պելմենի ու բորշչ, «մայրաքաղաքային» աղցան չեն լինելու, բայց լինելու են Պոմորսկի, նենեցյան ու պսկովյան խոհանոցի ուտեստները։ Ամեն ինչ լինելու է գեղեցիկ ու սրտանց», – նշեց փորձագետը։

Գելիբտերմանն ասաց, որ մթերքի հետ կապված որոշ բարդություններ են առաջացել, քանի որ Հայաստանում դժվար է  գտնել, օրինակ, գայլաձկան ձկնկիթ կամ բադի կրծքամիս։ Սակայն կազմակերպիչը խոստովանում է, որ խոհարարները հայկական խանութներում իրենց համար որակյալ ու մատչելի մթերքի իսկական դրախտ են հայտնաբերել։

«Համեղ կանգառ» և ձեռքի տակ եղած մթերք. ՀՀ–ում գաստրոնոմիական նոր նախագիծ է գործարկվում

Ռուսաստանի խոհարարների ազգային ասոցիացիայի նախագահ Վիկտոր Բելյաևը, որն ավելի քան երեսուն տարի աշխատել է Կրեմլի խոհանոցում, նշեц, որ առաջին անգամ Հայաստան է այցելել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ ու հայկական խոհանոցը լավ գիտի։ Նա  ընդգծեց, որ չի կարելի թերագնահատել խոհարարական երկխոսության կարևորությունը։ Այս համատեքստում նա պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցել հայ գործընկերների հետ նաև գաստրոնոմիական շաբաթվա ավարտից հետո, համագործակցության մասին հուշագիր կնքել ու խոհարարական առաջնություն կազմակերպել։

Президент Национальной ассоциации кулинаров России Виктор Беляев на пресс-конференция Российской гастрономической недели (2 декабря 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Վիկտոր Բելյաև, Ռուսաստանի խոհարարների ազգային ասոցիացիայի նախագահ

«Ավելի լավ է հավաքվել լավ ուտեստով սեղանի շուրջ, քան քաղաքական առիթներով, հատկապես, որ քաղաքական գործիչների մոտ ավելի լավ չի ստացվում, քան մեզ մոտ, քանի որ խոհարարներն առանց դավանանքի ու քաղաքական հայացքների մարդիկ են», – ընդգծեց Բելյաևը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ նման միջոցառումները նպաստում են գաստրոտուրիզմի զարգացմանը և հայկական ու ռուսական զբոսաշրջային փաթեթների դիվերսիֆիկացիային։ Նա կարծում է, որ զբոսաշրջության ոլորտում համագործակցության օրակարգի հիմնական կետերը պետք է դառնան զբոսաշրջիկների այցելությունների թվի դինամիկ աճը երկու ուղղություններով ու համատեղ տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների ձևավորումը։

Глава Федерации туризма Армении Мехак Апресян на пресс-конференция Российской гастрономической недели (2 декабря 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Մեխակ Ապրեսյան,Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ

«Այս փաթեթները պետք է ներկայացվեն համաշխարհային շուկայում, և դրանք մրցունակ կլինեն», – ընդգծեց փորձագետը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը նշեց, որ կազմակերպիչները նման միջոցառումների անցկացման մեծ փորձ ունեն։ Նրա խոսքով` դա վկայում է, որ «Ռուսական գաստրոնոմիական շաբաթը» «դատապարտված» է հաջողության։ Գուչկովը միջոցառումը կարևորեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման համատեքստում։

Пресс-секретарь посольства России в Армении Александр Гучков на пресс-конференция Российской гастрономической недели (2 декабря 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Ալեքսանդր Գուչկով, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար

«Հուսով եմ` շաբաթը կլինի ոչ միայն շատ համեղ, այլև չափազանց օգտակար»,–ամփոփեց նա։

Նշենք` միջոցառման կազմակերպիչը Միջազգային էնոգաստրոնոմիկ կենտրոնն է, որը միացել է ՄԱԿ–ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությանը (աջակցում է  միջոցառման անցկացմանը)։ Ռուսական գաստրոնոմիական շաբաթի անցկացմանն աջակցում են նաև Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիան ու ռուսական այլ առաջատար կազմակերպություններ։ Հայաստանում նախագծին աջակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, Mazmanyan Solutions–ը և ոլորտի հայկական կազմակերպություններն ու միավորումները։

Пресс-конференция Российской гастрономической недели (2 декабря 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանում մեկնարկել է Ռուսական գաստրոնոմիական շաբաթը

Ըստ թեմայի

Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում ոսկով շաուրմա են մատուցում. տեսանյութ
Աղցան, առաջին, երկրորդ և կոմպոտ. սննդի մատակարարման փորձնական ծրագիր «Արմավիր» ՔԿՀ–ում
Քիմ Քարդաշյանի քույրը հայերեն է խոսել ռեստորանում
Երևանի ո՞ր ռեստորանում է ճաշել Սինգապուրի պատվիրակությունը, և ի՞նչն է տպավորել վարչապետին
թեգերը:
ճաշատեսակ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ