05:19 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.41
  • GBP626.63
  • EUR571.78
  • RUB6.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
56820

«Սուպեր զբոսաշրջային թագուհի» կոչմանն արժանացած գյումրեցի Նաիրա Գրիգը մրցույթի մանրամասներն ու հետաքրքիր դրվագները պատմել է Sputnik Արմենիայի ընթերցողներին։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգը (Գրիգորյան) վերջերս (հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 3) մասնակցել է «Միսս Սուպերտաղանդ 2019» մրցույթին և արժանացել «Սուպեր զբոսաշրջային թագուհի» կոչմանը:

Участница конкурса Мисс Суперталант 2019 Наира Григ
© Photo : provided by Naira Grig
«Միսս Սուպերտաղանդ 2019» մրցույթի մասնակից Նաիրա Գրիգը (Գրիգորյան)

Մասնակցելու առաջարկը նա ստացել է մրցույթի ազգային տնօրինության կողմից, իսկ Հայաստանից Նաիրայի` մրցույթին մասնակցելու վերջնական որոշումը կազմակերպիչներինն էր՝ կորեացիներինը: «Մրցույթի  ընթացքում եղանք երեք երկրում՝ Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և հարակից կղզիների  42 քաղաքում: Մրցույթի կազմակերպիչը կորեական կողմն էր, իսկ մնացած գործառույթներն իրականացրեցին եվրոպացիները: Մրցույթին ներկայացել էին մասնակիցներ 55 երկրներից»,-պատմում է Նաիրան:

Ինչպես է «Երևանի սիրուն աղջիկը» գերել ժյուրիին. Անգելինա Տանանյանն անկեղծացել է

Հաշվի առնելով զբոսաշրջային ոլորտում Նաիրայի հաջողությունները, ինչպես նաև սոցցանցերում նրա ակտիվությունը`մրցույթի ժյուրին որոշել է «Միսս  ճանապարհորդային թագուհի 2019» կոչումը շնորհել մեր հայրենակցին` Նաիրային:

Участница конкурса Мисс Суперталант 2019 Наира Григ
© Photo : provided by Naira Grig
«Միսս Սուպերտաղանդ 2019» մրցույթի մասնակից Նաիրա Գրիգը (Գրիգորյան)

«Իրոք, չէի սպասում: Եվս երկու մրցանակ կար՝ տաղանդի ու ցուցադրության համար: Առաջինը ստացավ ազգությամբ կորեացի աղջիկը, որն օպերային երգչուհի էր, իսկ երկրորդը տրվեց Ֆրանսիայի ներկայացուցչին»,-պատմում է Նաիրան` հավելելով, որ մրցույթի շատ մասնակիցներ, ժամանակի  սղության պատճառով, այդպես էլ հնարավորություն չունեցան իրենց տաղանդը ներկայացնելու:

Լիանա Ոսկերչյանը «Միսս աշխարհ» մրցույթում կբացահայտի գաղտնիք, որի մասին 3 տարի չի խոսել

«Ես կիթառով համար էի պատրաստել  և հայկական ժողովրդական պար, բայց այդպես էլ դրանք ներկայացնելու հնարավորություն չունեցա, քանի որ տաղանդի մրցույթը չկայացավ։ Ամեն դեպքում, սեփական նախաձեռնությամբ, ես մի գիշերում Վան Գոգի «Աստղազարդ երկինքը» նկարեցի ու նվիրեցի կազմակերպիչներին: Նրանք հաճելիորեն զարմացած էին»,–ասում է Նաիրան:

Участница конкурса Мисс Суперталант 2019 Наира Григ
© Photo : provided by Naira Grig
«Միսս Սուպերտաղանդ 2019» մրցույթի մասնակից Նաիրա Գրիգը (Գրիգորյան)

Պարզվում է` մրցույթից պակաս հետաքրքիր չէր հետնաբեմում  տեղի ունեցածը: Մրցակից աղջիկները միմյանց վատ դրության մեջ դնելու համար տարբեր «կեղտոտ» քայլերին էին դիմում: Հայուհին վստահեցնում է՝ տարբեր քաղաքներում, որտեղ հայերն իմանում էին մրցույթին իր ներկայության մասին, շտապում էին հանդիպել ու ծանոթանալ:

Սքանչելի հնդկուհին հաղթել է Miss CosmoWorld-2019 գեղեցկության մրցույթում․ լուսանկար

Այսքան հայրենակիցներ տարբեր երկրներում ունենալու հանգամանքն էլ ստիպել էր մի քանիսին նախ գողանալ Հայաստանի ներկայացուցչի «Հայաստան» գրությամբ ժապավենը, ապա ջուր լցնել ազգային տարազի վրա:

Участница конкурса Мисс Суперталант 2019 Наира Григ
© Photo : provided by Naira Grig
«Միսս Սուպերտաղանդ 2019» մրցույթի մասնակից Նաիրա Գրիգը (Գրիգորյան)

Նաիրան վստահեցնում է՝ տաղանդի հետ կապված, նոր մրցույթներին մասնակցելու առաջարկների դեպքում հաճույքով կմասնակցի, իսկ գեղեցկության մրցույթներին մասնակցելու առաջարկները կմերժի, որովհետև գեղեցկությունը ճաշակի հարց է:

Ըստ թեմայի

Ովքեր են «Միսս Աշխարհ Արմենիայի» լավագույն 5-յակի գեղեցկուհիները.մանրամասներ նրանց կյանքից
250 000 դոլար`սոցցանցից ջնջվելու դեմ. Մալայզիայի նախկին սուլթանի պայմանը Միսս Մոսկվային
Դրամական մրցանակ չկա. Հռիփսիմե Սարգսյանը «Միսս Երկիր» մրցույթում արծաթե մեդալ է նվաճել
թեգերը:
Գեղեցկության մրցույթ, Գեղեցկուհի, աղջիկ, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ