20:30 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
14210

Պաշտպանության նախարարը տեսակցել է ժամկետային զինծառայող Դավիթ Մելիքբեկյանին, լեյտենանտ Ռաֆայել Ազիզյանին և փոխգնդապետ Արա Մխիթարյանին։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Министр обороны Давид Тоноян посетил Центральный клинический военный госпиталь (7 декабря 2019). Еревaн
Դավիթ Տոնոյանն այցելել է հոսպիտալ, տեսակցել վիրավոր զինծառայողներին

«Ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուները նախարարին զեկուցել են հոսպիտալի վերականգնողական բաժանմունքում բուժում ստացող ժամկետային զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի, լեյտենանտ Ռաֆայել Ազիզյանի և փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակի և ապաքինման ընթացքի վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տոնոյանը հանդիպել է նաև լեյտենանտ Ռաֆայել Ազիզյանի ծնողներին: Նախարարը  հավաստիացրել  է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները սպայի ապաքինման և շարք վերադարձնելու համար:

Министр обороны Давид Тоноян посетил Центральный клинический военный госпиталь (7 декабря 2019). Еревaн
Դավիթ Տոնոյանը հանդիպել է լեյտենանտ Ռաֆայել Ազիզյանի ծնողներին

Այցի ընթացքում պաշտպանության նախարարը շրջել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, ծանոթացել անցկացվող լայնամասշտաբ շինարարական և վերանորոգման աշխատանքներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի արձակած կրակոցից, հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել  Ազիզյանը:

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը թերացել է. Դավիթ Տոնոյան

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ դարձյալ հյուսիսարևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս անհայտ հանգամանքներում վիրավորվել էր 1998թ. ծնված Դավիթ Մելիքբեկյանը։

«Ապրիլյան +». 6 ժամվա ընթացքում մի քանի հազար զինապարտ է հավաքակայան ներկայացել

Ինչ վերաբերում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին, ապա սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Վերջինիս վիճակը ծանր է։

Ըստ թեմայի

Չարաշահման դեպքում մոտեցումը լինելու է չափազանց խիստ. Փաշինյանը`բանակի սննդի մասին
Աննա Հակոբյանն այցելել է դիրքեր և տեսել` ինչ պայմաններում են զինվորները ծառայում
Տոնոյանն ու Կասպրշիկը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը
ՀԱՊԿ–ի նիստում ԼՂ–ի հարցն ու Սիրիայում ապրող հայերի անվտանգության խնդիրն է բարձրացվել
թեգերը:
հոսպիտալ, զինծառայող, Դավիթ Տոնոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ