00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը չի ներելու ո՛չ թիմի անդամներին, ո՛չ մերձավորներին

© Sputnik / Asatur YesayantsВыступление премьер-министра Никола Пашиняна на антикоррупционном форуме (9 декабря 2019). Еревaн
Выступление премьер-министра Никола Пашиняна на антикоррупционном форуме (9 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված ելույթում հայտարարել է, որ պետական միջոցները միշտ չէ, որ արդյունավետ են ծախսվում, այդ թվում` վարչապետի գործունեության վրա։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Կոռուպցիայի մեջ ներքաշվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը չի ներելու ո՛չ իր թիմի անդամներին, ո՛չ մերձավորներն։

Այս մասին այսօր ՀՀ վարչապետը հայտարարել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ։

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (14 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մենաշնորհների հաղթահարման շնորհիվ գները նույնիսկ նվազել են. Փաշինյանը թվեր ներկայացրեց

Վարչապետը վստահեցրել է նաև, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ «Համակարգային կոռուպցիան այն է, երբ կոռուպցիոն օղակներում գոյություն ունեցող յուրաքանչյուր հասույթ, գումար, որոշակի չափաբաժիններով հոսում է դեպի վերև և հասնում է մինչև ամենավերևները: Կարող եմ վերահաստատել` ուրախ եմ և հպարտ արձանագրելու համար, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց դա չի նշանակում, թե Հայաստանում չկան կոռուպցիոն երևույթներ»,– ասաց նա։

Վարչապետը նաև վստահեցրել է, որ Հայաստանում կա կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամք։

Գևորգ Լոռեցյանի ձերբակալությունը նրա թիմակիցների համար տհաճ է ու զարմանալի

«Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով, պոչով կենդանի չէ, երբեմն ունի բավականին գրավիչ, հաճելի, նույնիսկ գայթակղող տեսք և արտաքին: Այս առումով խնդիրն ավելի է բարդանում: Քաղաքական ամենաբարձր մակարդակում արձանագրել ենք, որ ուղղակի կոռուպցիայի մեզ հայտնի և ակնհայտ ձևերի նկատմամբ արգելքներ սահմանելը չի նշանակում երաշխավորված լինել կոռուպցիայի մեջ ներքաշվելուց»,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է անձամբ իրեն, Փաշինյանը հայտարարել է, որ ինքը իրեն համարում է «կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի քաղաքական գործիչ»:

Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
«Խաղի կանոնները» խախտվել են, կամ նախազգուշական քայլ Սերժ Սարգսյանի համար

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև պետական համակարգի պարգևատրման ֆոնդերին ու պետական աշխատողների վճարումներին։

«Մեկնաբանություն եղավ, որ դա նաև պայքար է կոռուպցիայի դեմ: Բովանդակային առումով դա սխալ չէ, սակայն ուզում եմ հստակեցնել: Աշխատավարձի չափով վճարումների բարձրացումը ոչ թե կանխարգելելու իմաստով է, այլև դա արվել է, որ հետագայում կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվելու պարագայում խղճի խայթ չունենանք, թե այնքան քիչ աշխատավարձ ենք տվել, որ գնացել են այդ ճանապարհով»,-ասաց նա։

Կառավարությունը փոխում է կենսաթոշակների վճարման կարգը

Այդուհանդերձ, վարչապետը չհերքեց, որ պետական միջոցները ոչ միշտ են արդյունավետ ծախսվում, այդ թվում` նաև վարչապետի գործունեությանն ուղղված գումարները։ Հետևաբար, առաջիկայում կառավարության առաջնահերթ խնդիրը պետք է դառնա պետական միջոցների արդյունավետությունը։

Լրահոս
0