01:13 21 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.37
  • GBP617.34
  • EUR516.69
  • RUB7.50
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
79 0 0

Հայկական ատոմակայանի վերանորոգման վարկի պատճառով Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում էր սպասվում, բայց խնդիրն, ի վերջո, լուծվեց:

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. 2020 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա։ Այս մասին ասուլիսում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«2020 թվականին սակագները կմնան նույնը, չնայած այն հանգամանքին, որ սակագինը ստեղծում է 2 դրամ բեռ: Հունվարից արդեն սկսում ենք ԱԷԿ-ում ներգրավված վարկի մայր գումարի մարումը, դա այն վարկն է, որի ներգրավումով մենք երկարացնում ենք ատոմային էլեկտրակայանի ծառայության ժամկետը։ Վարկը կազմում է 270 միլիոն դոլար, 2021 թվականին վճարվում է 21 միլիոն»,- նշեց Բաղրամյանը:

Եթե ​​այդ գումարը բաժանենք կայանի արտադրած էլեկտրաէներգիային, ապա մեկ կվտ/ժամ պետք է թանկանա 2 դրամով:

2500 մետր բարձրության վրա. հողմային կայանները`Արցախից Երևան նոր ճանապարհի փարոս

«Բայց մենք բանակցություններ ենք վարել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հետ և կազմակերպել ատոմակայանի շահագործումը, որպեսզի սակագնի բարձրացման անհրաժեշտություն չլինի», - ասաց ՀԾԿՀ ղեկավարը:

Չերաշխավորված երաշխիքներ. ի՞նչ պայմաններով կարող է Երևանում կենտրոնացված ջեռուցում լինել

Հիշեցնենք, որ սովորական բաժանորդների համար (220 կՎ սպառող լարման) սակագները ցերեկային ժամերին կազմում է 44.98 դրամ, իսկ գիշերը` 34.98:

Ըստ թեմայի

Որ ապրանքները կթանկանան 2020թ.-ի հունվարի 1-ից
Ո՞ւր է գնում ՀՀ տնտեսությունը. տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գնաճ ու թանկացում է կանխատեսում
Ամանորը մոտենում է լուռ, աղմուկը կլսվի տոներից հետո. ինչ անակնկալ է անելու 2020-ը
Ինչու է թանկացել gg-ն, ինչ է լինելու հետո
թեգերը:
ատոմակայան, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), էլեկտրաէներգիա, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), Հայաստան

Գլխավոր թեմաներ