13:20 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
30210

Երևանում կենտրոնացված ջեռուցման նախագիծը հաջողությամբ մեկնարկեց։ Էներգախնայողության պատճառով նախագծին արտոնություններ էին տրամադրել, այնուհետև չեղարկել դրանք։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Երևանում կենտրոնացված ջեռուցում չկա 90-ականների սկզբից։ Ջեռուցման հին մարտկոցները վաղուց արդեն վաճառել են, խողովակաշարերն էլ` գողացել։ Այժմ յուրաքանչյուրն ինքն է իր համար ջեռուցող կաթսա տեղադրում, անցք բացում շենքի պատի մեջ և դուրս հանում ծխատարը։

Ամեն ինչ շատ լավ էր ընթանում

2000-ականների վերջին Երևանում սկսվեց ջեռուցման կենտրոնացված համակարգի զարգացման նախագիծը։ Ավանի միկրոշրջանում ներդրողները էլեկտրակայան կառուցելու թույլտվություն ստացան, որը միանգամից և՛ հոսանք, և՛ ջերմություն է արտադրում (կոգեներացիոն էլեկտրակայան, խմբ.), այսինքն` սպառողի համար ջեռուցում և տաք ջուր ապահովում։

Կենսագազ Հայաստանում. ինչպես վառելիքով ապահովել մի ամբողջ գյուղ

Բնակարաններում նոր հաշվիչներ էին տեղադրում. դրանց շնորհիվ և՛ տաք ջուրը, և՛ ջեռուցումը հնարավոր է կարգավորել. ճիշտ այնպես, ինչպես տան կաթսայի դեպքում։ Նախագիծը պետք է ցույց տար, որ կենտրոնացված ջեռուցման համար, ի տարբերություն անհատականի, ավելի քիչ էներգիա է պահանջվում։

«Տեսեք` մենք պետք է սպասարկեինք 76 բազմաբնակարանային շենք, 3300 բնակարան։ Եթե յուրաքանչյուրում 24 կվտ հզորությամբ կաթսա տեղադրվի, բոլորը միասին 80 մվտ կստացվի։ Իսկ 76 շենքի համար նախատեսված մեր կայանի հզորությունն ընդամենը 20 մվտ է, այսինքն` 4 անգամ պակաս», – պատմում է «ԱրմՌոսկոգեներացիա» ընկերության տնօրեն Միքայել Ռուստամյանը։

Կենտրոնացված ջեռուցումն այլ առավելություն ևս ունի, որի մասին գիտեին խորհրդային տարիներին։ Ջեռուցման սյուները տաքացնում են նաև շենքերի հիմքերը։ Այդ դեպքում նրանք ձմռանը չեն սառչում և ավելի քիչ են մաշվում ջերմաստիճանի սեզոնային տատանումներից։

Բոլոր այս գործոնները հաշվի առնելով` իշխանությունն այդ կայանի համար երաշխավորում էր ամբողջ էներգիայի սպառումը։ Ընդ որում` կլոր տարին բարձր սակագին էր սահմանված և՛ ջեռուցման շրջանում, և՛ դրանից դուրս։

«Հայաստանում տոննաներով երկաթ է փոշիանում». բիզնեսը դեմ է ջարդոնի արտահանման տուրքին

«Մեզ նման երաշխիք են տվել, որպեսզի առաջին մի քանի տարին կարողանանք փակել ծախսերը։ Չէ՞ որ մենք գրեթե զրոյից ենք խողովակները տներ հասցրել, շքամուտքերում էլեկտրասյուներ կառուցել։ Մի խոսքով, գրեթե ամեն ինչը», – ասում է «ԱրմՌոսկոգեներացիա» ընկերության տնօրեն Միքայել Ռուստամյանը։

Մենք գազը խնայելու կարիք չունե՞նք

Ընկերությունը փաստացի սկսել է աշխատել 2009 թվականին`սկսելով ջեռուցել Ավանի բարձրահարկ շենքերից 39ը։ Երկրորդ կոգեներացիոն կայանը պետք է գործարկեին 2010 թվականին` Ավանի մյուս 37 շենքի համար։ Սակայն նախագծի երկրորդ մասի համար պետական երաշխիք չտվեցին, և նախագիծը կիսատ մնաց։

Անտառներ հատելու կարիք չի լինի. Հայաստանում վառելիքի նոր արտադրություն է ընդլայնվում

Բայց կայանի նաև առաջին` գործող հատվածը չստացավ այն երաշխիքները, որոնք պետք էին։ Այն սկսեց աշխատել 2009 թվականին, սակայն պաշտոնապես արտոնագիր ստացավ 2012թ.–ին։ Այդ է պատճառը, որ օրենքի տառին համապատասխան, նրան երաշխավորած սպառում էր հասնում մինչև 2017 թվականը։ Սակայն ՀԾԿՀ–ն որոշեց այլ կերպ` սկսելով հաշվարկը 2009 թվականից։ Արդյունքում 2014 թվականից հետո պետական երաշխիքն ընկերության համար «փակեցին»։

Կոգեներացիոն կայանների համար երաշխավորված սպառման համակարգ է գործում Ռուսաստանում։ Այնտեղ հաշվի են առնում, որ գազի նույն ծավալից և՛ էլեկտրաէներգիա, և՛ ջերմություն են արտադրում (այն դեպքում, երբ սովորական ՋԷԿ–երն այդ ջերմությունը մթնոլորտ են արտանետում)։

«Այսինքն` նույնիսկ Ռուսաստանում, որտեղ գազի մեծ պաշարներ կան, այն տնտեսում են։ Իսկ մեզ մոտ ստացվում է` ոչ», – ավելացրեց Ռուստամյանը։

Ձմռանն ընկերությունը ջերմության և գազի արտանետումներ գրեթե չունի։ Նույնիսկ այն գազերը, որոնք կաթսայից են դուրս գալիս, անցնում են ջերմափոխանակիչների միջով` իրենց ջերմությունը հետ տալով համակարգին։ Խողովակներից դրանք արդեն սառն են դուրս գալիս։

Հիմա` ջեռուցման շրջանում, ընկերությունը գազը ստանում է նույն սակագնով, ինչ Հրազդան ՋԷԿ–ը, սակայն մասամբ։ Նրանց համար սակագինը մեկ դրույքաչափով է սահմանված, այսինքն` դրանում ներառված են կիլովատ ժամերը, սակայն ֆիքսված ծախսերի համար չկան ամենամսյա երաշխավորված վճարներ, ինչպես այլ կայաններում։ Իսկ ոչ ջեռուցման սեզոնում կայանը գազը ստանում է Երևան ՋԷԿ–ի սակագնով։

«Դա այդքան էլ հասկանալի չէ։ Երևան ՋԷԿ–ը գազը ստանում է Իրանից, որի դիմաց չի վճարում։ Իսկ մեզ այն ոչ ոք անվճար չի տալիս», – ասաց Ռուստամյանը։

Օգնեց նոր իշխանությունը

Ջեռուցման սեզոնում ընկերությունը փակում է իր ծախսերը` շահույթ ստանալով և՛ հոսանքից, և՛ ջեռուցումից, և՛ տաք ջրից։ Ի՞նչ անել մյուս 7 ամիսներին` պարզ չէ։ Ընկերության միջոցները սահմանափակ են, իսկ դոտացիաները մայր ընկերությունից (ռուսական «ԵվրոՍիբԷներգո» հոլդինգ) պակասել են, հատկապես, երբ հոլդինգի սեփականատեր Օլեգ Դերիպասկան ժամանակավորապես հայտնվեց պատժամիջոցների տակ։

«Մայրս ցանկացած աշխատանք անում էր». Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր դժվար մանկության մասին

2018 թվականից էլեկտրակայանում վերանորոգում սկսվեց, և այն աշխատում էր միայն ջեռուցման ռեժիմում։ Օգնեց նոր իշխանության որոշումը, որի համաձայն` բիզնեսը հետ է ստանում ԱԱՀ–ի դեբետի ավելցուկները։

«Չէ՞ որ մենք 2007 թվականից էինք ներդրումներ իրականացնում, սակայն շահույթն ամբողջությամբ չէր ծածկում դրանք։ Այդ պատճառով մեզ մոտ ԱԱՀ–ի պարտք էր մնացել։ Այժմ մենք այն հետ ենք ստացել, և այնքան արագ, որ ինքներս էլ ենք զարմացել», –ասում է Ռուստամյանը։

Ստացված գումարով այժմ շարունակում են կայանի վերանորոգման աշխատանքները։

Հիմա կայանի ղեկավարությունը բանակցում է Ավանի վարչակազմի հետ` հույս ունենալով ընդլայնել կենտրոնացված ջեռուցումը։ Այսպես էր նախատեսված դեռևս 13 տարի առաջ, երբ ՀՀ–ի` այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու Օլեգ Դերիպասկան համաձայնագիր ստորագրեցին Երևանում կենտրոնացված ջեռուցումը տարածելու մասին։ Հինգ վարչապետ փոխվեց, բայց նախագիծը դեռ ամենասկզբնական փուլում է։

Ըստ թեմայի

Գազի ու էլեկտրաէներգիայի կորուստների թիվը նվազել է. Փաշինյանը թվեր է հրապարակել
Իրանը 10-15 տարվա ընթացքում կգնի Մեղրի ՀԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը
ԵԱՏՄ–ն մինչև 2025թ.–ը պետք է էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկա նախապատրաստի. Պուտին
Երևանի ՋԷԿ–ը սկսեց աշխատել. կարտադրվի 7 ՄՎտ-ով ավելի էլեկտրաէներգիա
Իտալացիներն են կառուցելու. ՀՀ կառավարությունը նոր ՋԷԿ–ի կառուցման մասին պայմանագիր է կնքել
թեգերը:
Հայաստան, ջեռուցում, Հիդրոէլեկտրակայան (ՀԷԿ), էլեկտրաէներգիա, գազ, Երևան

Գլխավոր թեմաներ