02:32 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
92721

Պարզվում է՝ վարչապետը չի մոռացել հեղափոխական քայլարշավի հմտությունները․ Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում է` ինչպես էր վարչապետը սար բարձրանում։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամանորյա տոներին որոշել է սար բարձրանալ։ Արշավականների խմբի հետ նա բարձրացել է Սևանի հյուսիս-արևելյան ափին գտնվող Արտանիշ լեռը։ Փաշինյանը միացել էր զբոսաշրջիկների խմբին, որոնց թվում էր նաև Sputnik Արմենիայի աշխատակից Նարե Մկրտչյանը։

Премьер-министр Никол Пашинян с группой альпинистов поднялся на гору Артаниш (5 января 2020). Гегаркуник
© Sputnik / Nare Mkrtchyan
Նիկոլ Փաշինյանը արշավականների հետ Արտանիշ է բարձրացել

Ավելի վաղ զբոսաշրջիկներին էր միացել նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, սակայն, որ վարչապետն էլ կմիանա ոչ ոք չգիտեր։

«Այն մասին, որ նա գալու է, մեզնից ոչ ոք չգիտեր։ Բայց նախարարը մեր խմբին լավ գիտի` որտեղ ծառահատումներ ենք տեսնում, անմիջապես Facebook-ում գրառում ենք անում և իրեն ուղարկում», - պատմեց մեր գործընկերը։

Ճանապարհին Փաշինյանը խմբից չի առանձնացել, զրուցել է արշավականների հետ և խոստովանել`դեռ անցած տարի էր որոշել տոներին սար բարձրանալ։ Վարչապետը խոստացել է կրկին վերադառնալ։  Սովորույթի համաձայն`արշավականները որևէ սար բարձրանալիս գագաթին սովորաբար հաց են ուտում և թերմոսներից թեյ խմում։

«Սակայն այս անգամ այնքան ցուրտ էր, որ ոչ ոք ավելորդ անգամ չէր ցանկանում ձեռքերը գրպանից հանել»,- ժպտալով նշեց Նարեն։

«Սա սպառնալիք է ազգային անվտանգության համար». Փաշինյանը` հակահայկական լուրերի մասին

Միևնույն ժամանակ արշավականները համոզվել են` Փաշինյանը պահպանում է հեղափոխական մարզավիճակը (բոլորը հիշում են նրա բազմակիլոմետրանոց քայլարշավներն առանց դադարի)։

«Երևում էր, որ նա պատրաստված է։ Օրինակ`երբ հեռախոսով էր խոսում, շունչը չէր կտրվում», - ասաց Նարեն։

Նշենք, որ արշավի ժամանակ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել էր, որ մի խումբ արշավականների հետ բարձրանում է Արտանիշ լեռ` ի նշան տարածաշրջանային խաղաղության։

«Ե՛վ Իրանը, և՛ ԱՄՆ–ն մեզ համար բարեկամ երկրներ են, և այս իրավիճակում մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ։ Մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ–ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում։ Հայաստանի համապատասխան կառույցներին բոլոր հանձնարարականները տրված են, որպեսզի նրանք ուշի–ուշով հետևեն իրավիճակին և մեր մատը պահեն զարկերակին»,- նշել էր նա։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ իրանցի գեներալի սպանությունից հետո ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Ըստ թեմայի

Ինչ են զրուցել Հայաստանի և Իրանի արտգործնախարարները. մանրամասներ
ԱՄՆ-ն Իրանի վրա հարձակման 52 թիրախ է մատնանշել. Թրամփ
Սա ԱՄՆ-ի ամենախոշոր հանցագործությունն է Իրանի դեմ․ Ռոհանին այցելել է Սոլեյմանիի ընտանիքին
«Մա՛հ Ամերիկային». Իրանում հրաժեշտ են տալիս գեներալ Ղասեմ Սոլեյմանիին
թեգերը:
Գեղարքունիքի մարզ, Էրիկ Գրիգորյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ