21:36 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Սիմֆերոպոլ–Երևան երթուղին կդառնա միջազգային առաջին կանոնավոր ավիաչվերթը Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Ռուսական «Իկար» ավիաընկերությունն այս տարվա մարտին կգործարկի Սիմֆերոպոլ–Երևան կանոնավոր չվերթը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, առողջավայրերի և սպորտի հարցերի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չեռնյակը։

Ռուսական ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ ավիափոխադրողը` Սիմֆերոպոլից Երևան շաբաթական 7 կանոնավոր չվերթ իրականացնելու հասանելիություն է ստացել։

Չեռնյակի խոսքով` «Իկար» ավիաընկերությունը կանոնավոր չվերթերի համար արդեն թույլտվություն է ստացել Ռոսավիացիայից։ Այժմ կողմերը համաձայնեցնում են չվացուցակը և համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերում օդանավակայանների հետ։

«Մարտից նախատեսվում է շաբաթական 2 թռիչք իրականացնել։ Հետագայում արդեն թռիչքներ կիրականացվեն ըստ պահանջարկի, բայց շաբաթական 7 անգամից ոչ շատ», – ասել է Չեռնյակը։

Կոմիտեի ղեկավարը նշել է, որ տվյալ ավիաերթուղին կդառնա «Ռուսաստանի և Ղրիմի վերամիավորումից հետո առաջին կանոնավոր միջազգային չվերթը»։

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ ավիաընկերության հետ Երևան–Ղրիմ չվերթի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել։

«Ազիմուտը» իրականացրել է Երևան–Սոչի առաջին չվերթը. կլինեն նաև նոր ուղղություններ

«Իկար» ավիաընկերությունը ստեղծվել է 1997 թվականի հուլիսին, տեղակայված է Կրասնոյարսկի օդանավակայանում, մասնաճյուղեր ունի Մոսկվայում և Խաբարովսկում, ներկայացուցչություն` Չինաստանի Գուանչժոու քաղաքում։

Ավիաընկերությունն ունի 3 տիպի 16 ինքնաթիռ` Boeing 767-300, Boeing 737-800 և Embraer-190։ 2013 թվականին ընկերությունը դուրս է եկել միջազգային ուղևորափոխադրումների շուկա և 2015 թվականից չվերթեր է իրականացնում Pegas Fly կոմերցիոն անվան տակ։

Կապանի նոր օդանավակայանը կկարողանա միանգամից մի քանի օդանավ ընդունել

Ըստ թեմայի

Իրական հրաշք. այրվող շարժիչով ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել Ճապոնիայում. տեսանյութ
«Ախպեր ջան, մի վախի. ես քո հետ եմ թռնում». ինչպես մի կատակն աստղ դարձրեց օդաչու Մկրտչյանին
Երբ օդաչուն հայ է. «Գլուխգովան հռոմեացիներին հիշեցրեք Երևանի մասին». տեսանյութ
թեգերը:
չվերթ, Ղրիմ, Հայաստան

Գլխավոր թեմաներ