08:11 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
200 0 0

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ –ն չի բացառում, որ կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` գազի սակագնի վերանայման հայտով։

ԵՐԵՎԱՆ, 17 Հունվար — Sputnik. «Գազպրոմ Արմենիան» չի բացառում, որ գազի սակագինն առաջիկայում կարող է վերանայվել։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու հարցը։

«Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիան» կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` գազի սակագնի վերանայման հայտով»,-ասացին ընկերությունից։

Հիշեցնենք` 2019թ. վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ. մակարդակին:

Այս պահին գազի սակագինը ՀՀ սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար  է։

Գազի արտահոսք Մաստարայում. անչափահաս տղաներին և նրանց ծնողներին տեղափոխել են հիվանդանոց

2019թ. հունվարի 1-ին գազի 1000 խմ–ը սահմանին արժեր 150 դոլար։ Թերևա սա է պատճառը, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է բարձրացնել նաև սպառողներին մատակարարվող գազի գինը։

Նշենք, որ գազը սպառողին հասնում է 1000 խմ դիմաց գրեթե 290 դոլարով։

Ըստ թեմայի

«Գազպրոմը» 2020 թ–ին կշարունակի Հայաստան գազ մատակարարել նախկին պայմաններով
Չերաշխավորված երաշխիքներ. ի՞նչ պայմաններով կարող է Երևանում կենտրոնացված ջեռուցում լինել
Գազի սակագնի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա. «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն
Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը
թեգերը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), գազի սակագին, թանկանալ, գազ, Հայաստան

Գլխավոր թեմաներ