22:43 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
37010

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը ՀՀ վարչապետի կնոջ եղբայրն է, ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը պատրաստվում էր հեղաշրջում իրականացնել:

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Politik.am-ը ԱԱԾ-ից փորձել է ճշտել` արդյո՞ք իրենք տիրապետում են տեղեկությունների, ըստ որոնց ԱԱԾ նախկին տնօրեն  Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել։

«Հայտնում ենք, որ պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկություններ չի ստացել»,- պատասխանել են ԱԱԾ-ից։

Ավելի վաղ, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Factor.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ Վանեցյանին Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից ազատելու պատճառը հեղաշրջման նախապատրաստումն էր և այդ նպատակով Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ սկսած քարոզչական արշավը:

ՔՊ-ում քննարկել են Վանեցյանին կալանավորելու ու «Դվինի» խնջույքի հարցերը. «Ժողովուրդ»

ԱԱԾ-ից միաժամանակ նշել են, որ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը որպես հանցագործության մասին հաղորդում չի ընդունվել:

Նշենք, որ Հրաչյա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի կնոջ ՝ Աննա Հակոբյանի եղբայրն է:

Ըստ թեմայի

Դավադրությո՞ւն վարչապետի ընտանիքի դեմ. ինչի համար է ցավում Մարիամ Փաշինյանը
Կենցաղային խոսակցություն է. Արարատ Միրզոյանը` Փաշինյան–Վանեցյան ընտանիքների բանավեճի մասին
«Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր մեծերի անհասկանալի խաղերի մեջ». Արթուր Վանեցյան
«Չփորձեք ինձ ներքաշել քաղաքական խաղերի մեջ». «Վստրեչի ապերը» հայտարարություն է տարածել
թեգերը:
Վարչապետ, Աննա Հակոբյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հրաչյա Հակոբյան, Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ