09:54 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
164 0 0

Նախորդ տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում էր հայտնվել առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Բժիշկներին հաջողվել էր նրան դուրս բերել ծանր վիճակից, բայց հետևանքները մնացել են։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանն իրեն համեմատաբար լավ է զգում, բայց դժվարանում  է աշխատանքի գնալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ջիգարխանյանի ընկեր, գործարար Արթուր Սողոմոնյանը։

«Նա հիմնականում տանն է, բայց թատրոնի հետ մշտապես կապի մեջ է։ Վերջերս տնօրենը նրա տուն էր գնացել, այնպես որ ամեն ինչ լավ է», – ասել է Սողոմոնյանը։

1996 թվականից Ջիգարխանյանը ղեկավարում է Մոսկվայի դրամատիկական թատրոնը։

Արտիստի առողջությունը կտրուկ վատացել է 2017 թվականի հոկտեմբերին։ Ջիգարխանյանն այն ժամանակ խնդիրներ ուներ կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի հետ։ Ավելի ուշ նրանք ամուսնալուծվեցին։

Նախորդ տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում էր հայտնվել առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Բժիշկներին հաջողվեց նրան դուրս բերել ծանր վիճակից։

Երիտասարդացե՞լ է, թե՞ սարսափելի տեսք ունի. Վիտալինայի և Ստեփանի կարծիքը Ջիգարխանյանի մասին

Այժմ արտիստին խնամում է նրա նախկին  կինը` Տատյանա Վլասովան, որի հետ դերասանը 48 տարի (1967–2015թթ.) միասին է ապրել։ Վլասովան վերադարձել է նախկին ամուսնու մոտ 2019 թվականի դեկտեմբերին։

Ըստ թեմայի

«Ամեն րոպե ուզում եմ գալ Հայաստան». Ջիգարխանյանը` Փաշինյանին. տեսանյութ
«Որոշել ենք միասին ծերանալ». Արմեն Ջիգարխանյանն ու նախկին կինը միացել են
Արմեն Ջիգարխանյանի և Տատյանա Վլասովայի ընտանեկան նոր լուսանկարները հիացրել են շատերին
Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցից դուրս է գրվել և պատրաստվում է աշխատանքի գնալ
թեգերը:
դերասան, Թատրոն, Արմեն Ջիգարխանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ