04:57 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
928 0 0

Հանրահայտ ու սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը կրկին զվարճացրել է իր հետևորդներին։ Ինչպես միշտ, այս անգամ էլ նա յուրօրինակ ձևով է արձագանքել հանրային իրադարձություններին:

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հայտնի դերասան ու երգիծաբան Մկրտիչ Արզումանյանը` Մկոն, Instagram-ի իր էջում նոր «խորհրդանշական» լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում դերասանը նստած է, իսկ կոշիկների վրայից բախիլներ է հագել։

«Երկու ոտքով աչք մտնելուց առաջ»,–լուսանկարին կից գրել է Մկոն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan)

Դերասանի  երկրպագուները կարծես թե գլխի են ընկել` ինչ է ակնարկում  նա և վստահեցրել են, որ ինքը միշտ էլ իրենց աչքի մեջ էլ, գլխի վրա էլ տեղ ունի։

Հիշեցնենք, որ մի քանի օր է, ինչ սոցցանցերում չեն դադարում օգտատերերի` դերասաններ Մկրտիչ Արզումանյանի և Հայկ Մարությանի հաշտության առթիվ հիացական մեկնաբանությունները։

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կնոջ` Իվա Մարությանի հետ  այցելել էր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն։

«Իվայի հետ գնացել էինք Ստանիսլավսկու թատրոն՝ #saveմիլիոն ներկայացմանը, որտեղ գլխավոր դերում իմ լավ ընկեր Մկրտիչ Արզումանյանն է»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր նա:

Քաղաքապետը Մկոյի հետ մի շարք լուսանկարներ էր հրապարակել։

«Մինչ օրս էլ լսում եմ և ենթարկվում մորս». Մկրտիչ Արզումանյանը շնորհավորել է մոր 65-ամյակը

Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը տևական ժամանակ միասին նկարահանվել են «Կարգին հաղորդում» հումորային ծրագրում։ Ավելի ուշ տեղկություններ տարածվեցին, որ նրանց հարաբերությունները լարվել են։

«Չէ, լավ ա, գործի մեջ չեմ խմում». ո՞ւմ է ակնարկում Մկրտիչ Արզումանյանը

Ի դեպ, այս լուսանկարները Faceboօk–ի իրենց էջերում հրապարակել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Մկրտիչ Արզումանյանը։

Ըստ թեմայի

«Կան մեկնաբանություններ, որոնք էս ակնոցով պիտի կարդաս». Մկոյի զվարճալի լուսանկարը
Մկրտիչ Արզումանյանը նոր ֆիլմում է նկարվել. նա մարմնավորել է ռուսական Միստեր Բինին
«Սոնայի սիրտը ո՞նց կարող է ազատ լինել». երգչուհին պատմել է իր անձնականի ու ծրագրերի մասին
Հայկոն ու Մկոն հանդիպել են. Մարությանը լուսանկարներ է հրապարակել
թեգերը:
թատերական ներկայացում, դերասան, Հայկ Մարության, Մկրտիչ Արզումանյան

Գլխավոր թեմաներ