01:16 21 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.37
  • GBP617.34
  • EUR516.69
  • RUB7.50
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
326 0 0

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» նախագիծը բազմաթիվ քննարկումների առիթ էր դարձել։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺ որոշումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2020 թվականի ապրիլի 5-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ». Վանեցյան

Նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» նախագիծը հասարակական և քաղաքական լայն զանգվածների շրջանում իրարամերժ քննարկումների առիթ էր դարձել։

Ավելի վաղ Արմեն Սարգսյանը անդրադարձել էր մամուլում եղած հրապարակումներին և քննարկումներին։

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ԱԺ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ՍԴ «հին» դատավորների հարցը փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, և հիմա բոլորի հայացքներն ուղղված են դեպի Բաղրամյան 26։

Նշենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն` Հանրաքվեն կայացած ու Սահմանադրությունը փոխված կհամարվեն, եթե դրան կողմ քվեարկեն հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

2018թ.-ի տվյալներով` ՀՀ–ում ընտրելու իրավունք է ունեցել 2 մլն 593 հազար 140 քաղաքացի, ու նրաց թիվն էապես չի փոխվել, ապա սահմանադրական փոփոխություններն ընդունվելու համար հանրաքվեի ժամանակ «այո» պիտի ասեն առնվազն 648 հազար 285 քաղաքացի։

Ըստ թեմայի

Հովակիմյան. «Նախագիծը քննադատատողների խոսքի հիմքում ընտրակեղծարարության հոգեբանությունն է»
«Իմ քայլը» խախտել է մի շարք օրենքներ. Անի Սամսոնյանը` ՍԴ փոփոխությունների նախագծի մասին
Հանրաքվե անցկացնելու նախագիծը փոխանցվել է Սարգսյանին
«Սպառնալիքներ եմ ստանում». Էդմոն Մարուքյանն ահազանգում է
թեգերը:
նախագիծ, հանրաքվե, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ