04:56 29 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.60
  • GBP617.68
  • EUR528.57
  • RUB7.09
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
10510

ԱԺ պատգամավորները Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ ակտիվ քննարկում են Հայաստանի օդային հաղորդակցության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ԱԺ-ում հայտարարեց, որ  2020 թվականին Հայաստանը և Սիրիան օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր կստորագրեն։

Պատգամավորներն այժմ  քննարկում են նմանատիպ փաստաթուղթ Հայաստանի և Հորդանանի միջև:

Օդային հաղորդակցության համաձայնագրի հարցը  բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գևորգ Գորգիսյանը: Նրա խոսքով` պարզ չէ` ինչու նման պայմանագիր չկա Սիրիայի հետ, որտեղ բնակվում է հայկական մեծ համայնք:

Ryanair ավիաընկերությունը հայտարարել է նոր ուղղություն. Տաթևիկ Ռևազյան

«Մենք պատրաստ ենք համաձայնագիր ստորագրել: Մենք դա քննարկել ենք Արտաքին գործերի նախարարության հետ: Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2020 թվականի ընթացքում»,- ասաց Ռևազյանը:

Ըստ նրա, Հայաստանի իշխանությունը հիմք չունի հրաժարվելու Սիրայի հետ օդային հաղորդակցությունից:

Թռիչքը հասանելի է. ուղևորները պատմել են Միլան–Երևան առաջին չվերթի տպավորությունները

Սիրիական հակամարտությունից առաջ հայկական համայնքն այնտեղ կազմում էր մոտ 110.000 հայ։ Համայնքի մեծ մասը ՝ շուրջ 60 հազար մարդ, ապրում էր Հալեպում: Սիրայում ռազմական գործողություններից հետո, երկիրը լքել է  ավելի քան 90 հազար հայ, նրանցից շատերը ապաստան են գտել Հայաստանում:

Ըստ թեմայի

Ինչ են մոռանում օդանավակայանում և ինքնաթիռում. «Զվարթնոցի» պահեստարանի գաղտնիքները
Ryanair ավիաընկերությունը հայտարարել է նոր ուղղություն. Տաթևիկ Ռևազյան
Տաթևիկ Ռևազյանը 6–ամյա Տիգրանին ժպիտ պարգևելու համար մեկ օրով փոխեց մասնագիտությունը
Դոհա-Երևան ինքնաթիռը վայրէջք է կատարել Քուվեյթում
թեգերը:
Պատգամավոր, Տաթևիկ Ռևազյան, Սիրիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ