00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անվճար պանիրը միայն թակարդում է, կամ որքան են ծախսում լոուքոսթերները չվերթի համար

© Sputnik / Andranik GhazaryanСамолет авиакомпании MEA в аэропорту "Звартноц"
Самолет авиакомпании MEA в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե պետությունը լրացուցիչ դոտացիաներ չի անում, լոուքոսթերների սահմանած գներով Եվրոպայից Հայաստան չվերթեր իրականացնելը ձեռնտու չէ։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Դեպի Հայաստան չվերթ իրականացնող «դասական» ավիաընկերությունները դժգոհ են, որ լոուքոսթերները շուկա են մուտք գործել։ Սակայն հարցը միայն առողջ շուկայական մրցակցությունը չէ, կասկածներ կան, որ իշխանությունը «համաձայնության է եկել» բյուջետային ընկերությունների հետ։

Встреча первого рейса Милан-Ереван-Милан авиакомпании Ryanair в аэропорту Звартноц (14 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Եվրոպական հեղինակավոր ավիաընկերությունները չեն դիմանում լոուքոսթերներին. Ռևազյան

Նշենք, որ իռլանդական Ryanair ավիաընկերությանը հայկական ավիաշուկա է մուտք գործել 2020 թվականին։ Հայաստանից Հռոմ և Միլան ուղղություններով թռիչքներն իրականացվում են հունվարից: Իսկ 2020 թվականի հունիսի 1-ից Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերությունը նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս)-Երևան երթուղով չվերթ կիրականացնի։

Մինչդեռ հայտնի է, որ Tarom ռումինական ավիաընկերությունը դադարեցրել է չվերթերը դեպի Երևան։ Հայաստանում ընկերության ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը բողոքում է անառողջ մրցակցությունից ու լուոքոսթերներին չափազանց շատ արտոնություններ տալուց։

«Բոլորս էլ մրցակցային շուկայի կողմնակիցներ ենք, բայց անընդունելի է, երբ մի ընկերություն անում է բոլոր վճարումները, իսկ մյուսը օդանավակայանի կողմից 90% զեղչ է ստանում»,- ասաց Մուրադյանը։

Նրա խոսքով՝ հայկական շուկա մուտք գործելիս Tarom ընկերությունը օդանավակայանում մեկ տարով զեղչ էր ստացել, բայց 15%-ով։ Ընդ որում` ընկերությունը միշտ «օդի հարկ» է վճարել։

Մուրադյանը պնդում է` իշխանության այն հայտարարությունները, որ լոուքոսթերների հայտնվելուն պես զբոսաշրջիկների հոսքը մեծանալու է, այդպես էլ չիրականացան ու չեն էլ իրականանա, իսկ բյուջեն շարունակելու է կորուստներ ունենալ։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Նոր լոուքոսթերներ և «օդի հարկի» վերացում. ՀՀ ավիացիայի ոլորտում բարեփոխումներ կլինեն

Ըստ կատարված հաշվարկների` լոուքոսթերները պետք է զբոսաշրջիկներ ներգրավեն, օրինակ՝ իտալացիների:

«Սակայն մեկ ամսվա ընթացքում իտալացիներ Հայաստան չեն եկել, 5-10 զբոսաշրջիկը հաշիվ չէ։ Հարուստ իտալացիենրը լոուքոսթերներից չեն օգտվում։ Հիմնականում Հայաստան են եկել այն հայերը, որոնք տոմսերի բարձր գնի պատճառով 10-15 տարի Հայաստան չէին եկել։ Դա իհարկե լավ է, բայց նրանք չեն գալիս գումար ծախսելու։ Այսինքն՝ բյուջեն իր նախատեսած գումարը չի ստանում»,- նշեց Մուրադյանը։

Ուրիշ երկրներում լոուքոսթերներն այլ կերպ են աշխատում։ Օրինակ` իսպանական Ալիկանտեում յուրաքանչյուր զբոսաշրջիկ, անկախ նրանից՝ ինչ տրանսպորտով է քաղաք հասել, հյուրանոցում սենյակ վարձակալելու համար քաղաքապետարանին գումար է վճարում։

«Ամեն օրվա համար հյուրանոցը պայմանական 5 եվրո է փոխանցում քաղաքի բյուջե։ Տարեվերջին քաղաքապետարանն այդ գումարի մի մասը փոխանցում է լոուքոսթերներին, որ դրանք էժան գնով զբոսաշրջիկների բերեն քաղաք»,- ասաց Մուրադյանը։  

Նա նաև նշեց, որ իրեն հասած լուրերի համաձայն՝ հենց Wizz air-ը սկսի չվերթեր իրականացնել ու Երևանից Վիեննա չվերթերի համար արտոնություններ ստանա, Austraian Airlines-ը հայկական իշխանությանը բողոք է ուղղելու։ Հնարավոր է նույնիսկ, որ վերլուծելով լոուքոսթերների գները, դրանք մինչև ամառ աշխատեն ու փակվեն։

Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել Մոսկվայում գտնվող Austraian Airlines –ի ներկայացուցչի հետ։ Ավիաընկերությունը դեռ չի պատասխանել իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով մեր հարցմանը։

LOT լեհական ավիաընկերության շահերը ներկայացնող Աղվան Գրիգորյանն իր հերթին նշեց, որ չի կարող ընկերության անունից խոսել։

«Երկու բառով ասեմ։ Նորմալ տաքսիներ կային, հիմա «Յանդեքս» ու GG հայտնվեց։ Ի՞նչ պետք է անել` կա՛մ հարմարվել խաղի փոխված կանոններին ու աշխատել, կա՛մ  փակվել»,- ասաց Գրիգորյանը։

Ի դեպ, LOT լեհական ավիաընկերությունն հիմնականում տարանցումային ուղևորափոխադրումներով է զբաղվում, իսկ լուոքոսթերները մի կետից մյուս կետն են թռչում։ Այդ առումով ընկերությունները միմյանց չեն խանգարում։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել նաև Air France ու Aegean Airlines ընկերությունների հետ։ Մեկը արտասահմանում է, մյուսը մի քանի օր «օֆիսում չի լինելու»։

Sputnik Արմենիան դիմել է նաև «Զվարթնոց» օդանավակայան՝ լոուքոսթերներին տրամադրվող արտոնությունների մասին տեղեկություն ստանալու խնդրանքով։

«Օդանավակայանում բոլոր ավիաընկերությունների համար հատուկ սակագնային արտոնություն կա, որոնք միանգամից մի քանի ուղղությամբ կսկսեն չվերթեր իրականացնել ու հետագայում կավելացնեն դրանց քանակն ու հաճախականությունը»,-  մեզ պատասխանեցին «Զվարթնոցի» մամուլի ծառայությունից։  

Ինչ վերաբերում է Tarom-ի հայտարարություններին, ապա Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ այսպես արձագանքեց։

«Թե ինչու՞ է Tarom-ը շուկայից դուրս եկել, Հայաստանի հետ փոխկապակցված չէ: Դա իր ֆինանսական խնդիրների հետ է կապված, և գաղտնիք չէ, որ ընկերությունը մեկ տարում  իր ղեկավարությունը փոխել է արդեն 6 անգամ: Եվ միայն Հայաստանի հետ կապված չէ, Վրաստանի հետ էլ խնդիրներ կան»,- ասել է Ռևազյանը։

Նա նշել է նաև, որ Արարատ Մուրադյան ընկերության անունից խոսելու իրավունք չուներ, այդ իսկ պատճառով իրենք կապ են հաստատել ընկերության կոմերցիոն տնօրենի հետ։

Մուրադյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ խոսում է ոչ թե ընկերության անունից, այլ ներկայացնում է իր տեսակետը։ Նա նաև ավելացրեց, որ ընկերության ղեկավարությունը փոխվել է 2-3 անգամ, սակայն դա չի ազդել ընկերության քաղաքականության և պարտավորությունների վրա: Այնպես, ինչպես Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը չհանգեցրեց երկրի ստանձնած պարտավորություններից հրաժարվելուն։

Российский лайнер Sukhoi Superjet 100 авиакомпании Азимут в международном аэропорту Звартноц (1 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Օդեսայից Երևան` 30 հազար դրամով. SkyUp լոուքոսթերի նոր չվերթը

Sputnik Արմենիայի թղթակիցը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է ավիացիոն փորձագետ, Հանրային խորհրդի ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովի նախկին անդամ Լևոն Ղազարյանի հետ։ Նա առաջարկեց հաշվել՝ ինչ արժե լոուքոսթերների համար Հայաստանից Եվրոպա չվերթ իրականացնելը։  

Օրինակ` Երևան-Միլան չվերթը 3 ժամ է տևում (կայքում 4 ժամ 10 րոպե է նշված)։ Միջին արագությունը 750-800 կմ/ժ է։ Ընկերությունն օգտագործում է A-320 ինքնաթիռները, որոնք նախատեսված են 150 մարդու համար, բայց փոփոխված են և կարող են մինչև 180 ուղևորի տեղափոխել։

«Այդ ինքնաթիռները մեկ ժամում միջինը հինգ տոննա վառելիք են սպառում․ ամեն շարժիչը մոտ 2,2 - 2,4 տոննա։ Ստացվում է՝ երեք ժամվա մեջ 15 տոննա։ Մեկ տոննա վառելիքը 950-1000 դոլար արժե։ Այսինքն՝ մեկ չվերթի ծախսերն ինքնաթիռի համար 12-13 հազար դոլար են կազմում», - ասաց Ղազարյանը։

Ենթադրենք` ինքնաթիռը երկու ուղղությամբ էլ ամբողջովին լցված է գնում, բայց եթե 12-13 հազարը բաժանում ենք 180-ի մեկ տոմսի դիմաց 67-72 դոլար ենք ստանում։

Ինչպես ընկերությունը կարող է 50 դոլարով տոմս վաճառել։ Էլ չենք խոսում այլ ծախսերի մասին։

«Թող թատրոն չսարքեն։ Դա կա՛մ հատուկ «դիվերսիա» է, կամ գաղտնի գործարք, ուրիշ բան լինել չի կարող։ Չեմ կարծում, որ Ryanair-ը որոշել է եվրոպացի հարկատուների հաշվին Հայաստան չվերթեր իրականացնել։ Անվճար պանիրը միայն թակարդում է լինում»,- նշեց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ եվրոպական ընկերություններն այլ կերպ են աշխատում։ Դրանք պետությունից հսկայական դոտացիաներ են ստանում, պարտքերը ներվում են, վառելիք գնելիս արտոնություններ են տալիս և այլն։

«Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունների համաձայն` նոր և արդեն գործող ավիափոխադրողներին երեք տարով հարկային արտոնություններ է տրամադրվել, իսկ եթե դրանք  նոր ուղղություններ էլ բացեն, ապա չեղարկվում է «օդի հարկը», որը գանձվում էր 1997թ–ից և կազմում 10 հազար դրամ։

Իշխանությունը վստահեցնում է, որ որևէ կոնկրետ ընկերության լրացուցիչ կամ առանձին արտոնություններ չեն տրամադրվում։

Լրահոս
0