05:38 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
134 0 0

Փետրվարի 3-ին մեկնարկեց ՀՀ վարչապետի այցը Վրաստան։ Այցի շրջանակում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Հայաստանն ու Վրաստանը ձգտում են բոլոր ոլորտներում էլ ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները։ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այս մասին ասել է Վրաստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ։

Մարտի 3-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության երկօրյա պաշտոնական այցը Վրաստան։

«Մենք ամեն օր աշխատում ենք կառավարության մակարդակով` խորացնելու Վրաստանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները։ Մենք ձեզ հետ միշտ համակարծիք ենք եղել, որ բարձր մակարդակով այցերը այն հիմքն են, որոնք կառավարություններին թույլ են տալիս արդյունավետ աշխատել նախարարությունների մակարդակով», – ասել է Գախարիան։

Նա հիշեց վարչապետի կարգավիճակում իր առաջին պաշտոնական այցը Երևան, որը շատ տպավորիչ և արդյունավետ էր, ինչի համար շնորհակալ է ՀՀ վարչապետին։

Գախարիան վստահություն է հայտնել, որ Փաշինյանի այցը արդյունավետ կլինի երկու երկրների հարաբերությունների խորացման գործում։

Վրաստանի հետ սահմանը փակելու հարցն այս պահին չի քննարկվում. Արմեն Գրիգորյան

«Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում, ամեն ինչ հիանալի հասկանում ենք և մեր կառավարությունները հասկանում են, որ կայունությունն ու անվտանգությունը մեր երկրների զարգացման հիմքն են։ Նախևառաջ, մենք պետք է հոգ տանենք անվտանգության մասին, այնուհետև մշակութային, տնտեսական և այլ ոլորտի զարգացման համար», – նշել է Գախարիան։

Ըստ Գախարիայի` Հայաստանի և Վրաստանի իշխանությունների նպատակը մեկն է` էլ ավելի խորցանել երկու երկրների և ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները բոլոր ոլորտներում։

«Համոզված եմ, որ այսօր մենք դրան ուղղված ևս մեկ հաջող քայլ կկատարենք», – եզրափակել է Գախարիան։

Վրաստանի վարչապետը նաև հիշեցրել է, որ Վրաստանի համար կայունության և անվտանգության երաշխիք է Եվրատլանտյան ինտեգրացիան։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության առաջին պաշտոնական այցը Վրաստան կայացավ 2018 թվականի մայիսին։ Նույն թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ Վրաստանի պատվիրակության այցը Երևան։ Իսկ 2019 թվականի հոկտեմբերին Հայաստան այցելեց Վրաստանի գործող վարչապետ Գեորգի Գախարիան։

Ըստ թեմայի

Որտե՞ղ հանգստանալ այս ամառ․ գրպանին հարմար 5 ուղղություն
Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը
Կորոնավիրուսը հասավ Վրաստան. մեր հարևան երկրում վարակի առաջին դեպքն է հաստատվել
Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված է 410 բեռնատար
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Գեորգի Գախարիա, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ