09:01 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Սահմանին տիրող իրավիճակը (118)
33810

Ոսկեպարի համայնքապետ Մախսուդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Ադրբեջանական կողմն այսօր գնդակոծել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Ոսկեպարի գյուղապետ Սերոբ Մախսուդյանը։

«Այսօր ժամը 15:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից  2 կրակահերթ է արձակել գյուղի վրա: Գնդակոծությունը տևել է մոտ կես ժամ»,–ասաց Մախսուդյանը։

Նրա խոսքով` գնդակոծության հետևանքով գնդակներից  մեկը  խոցել է Ոսկեպարի բնակիչ Սերյոժա Աղամյանի առանձնատան բաղնիքի պատը, մյուսը՝ դիպել բաղնիքում տեղադրված  ջրի տարային։ Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան։ Գյուղապետի խոսքով` գյուղում նաև խուճապ չկա։

Հիշեցնենք, որ Ոսկեպարը գնդակոծվել էր նաև մարտի 1–ի գիշերը։

ԱՄՆ–ն իր քաղաքացիներին կոչ է արել Արցախ ու Ադրբեջան չմեկնել ու հեռու մնալ շփման գծից

թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (118)

Ըստ թեմայի

Ադրբեջանական կողմը Տավուշի հատվածում կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանը լուսադեմին դիվերսիոն ներթափանցման փորձ է արել. ՊՆ
Ինչո՞ւ են դիվերսիա անում հենց հայ–ադրբեջանական սահմանին. ռազմական փորձագետը 2 վարկած ունի
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, գնդակոծություն, Գյուղապետ, Գյուղ, Տավուշ

Գլխավոր թեմաներ