21:22 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (935)
140 0 0

Ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է Երևան-Թել Ավիվ-Երևա,ն Երևան-Լիոն-Երևան բոլոր չվերթերը։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի:

«Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն: Արմենիա ավիաընկերության համար առաջնայինը իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին»,– նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկվում են բոլոր չվերթերը մինչև ապրիլի 16-ը:Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը բոլոր չվերթերը:

Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որն աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:

Ավելի ուշ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան ուղիղ եթերում վստահեցրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի լոկալ տարածում չկա, նոր հայտնաբերված 3 պացիենտների դեպքում վարակը ձեռքբերովի է, իրավիճակը մնում է կառավարելի։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 31 հոգու մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:

Դասերը կրկին կհետաձգվե՞ն. ՀՀ կառավարությունում քննարկվեց այս հարցը

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (935)

Ըստ թեմայի

«Հռոմը կարծես մեռել է». Իտալիայում գտնվող հայը պատմել է այնտեղ տիրող իրավիճակի մասին
Եվրոպա այցելած ՀՀ քաղաքացիներն էլ չեն կարողանա մեկնել ԱՄՆ. դեսպանության հայտարարությունը
Կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներից 10-ին մեկուսացրել են «Գոլդեն փելեսում»
թեգերը:
չվերթ, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ