15:40 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (796)
139 0 0

Նախարարությունից վստահեցնում են, որ ցանկացած տեղեկություն` լավ թե վատ, պաշտոնապես կհրապարակվի առողջապահության նախարարության կողմից:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը և լրատվամիջոցներին կոչ արել չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել:

«Մինչ օրս առողջապահության նախարարությունն աշխատել է բաց և թափանցիկ և, ի ուրախություն բոլորիս, Հայաստանում մահվան դեպք մինչ այս պահը չի արձանագրվել»,–գրել է նա:

Նախարարությունից վստահեցնում են, որ ցանկացած տեղեկություն` լավ թե վատ, պաշտոնապես կհրապարակվի առողջապահության նախարարության կողմից:

Մեկն ԱՄՆ քաղաքացի է, մյուսը` ՀՀ. Փաշինյանը խոսեց ծանր վիճակում գտնվողների մասին

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է ևս 25–ով և դարձել 290, առողջացել է 18 քաղաքացի։ Մարտի 16–ից ապրիլի 14–ը Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է։ ՄԱրտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (796)

Ըստ թեմայի

Եվս մեկ բժիշկ ու շտապօգնության մեկ վարորդ վարակվել են կորոնավիրուսով. նախարար
Կառավարությունը կխրախուսի ճգնաժամի օրերին իր աշխատակիցներին չազատած գործատուներին
Ինչ դեղերով են բուժում կորոնավիրուսով հիվանդներին. նախարարը պատմեց Հայաստանի փորձի մասին
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Մահ, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ