13:09 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
296 0 0

«Լուսավոր Հայաստանը» սպասում է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի քաղաքական գնահատականին:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով հայտարարված ընդմիջումից հետո ԱԺ-ն շարունակում է աշխատանքը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթից՝ այն պահից, որից ընդհատվել էր: Ամբիոնին մոտեցած Մարուքյանը հայտնեց, որ ընդհատված ելույթը չի շարունակի, փոխարենը կանդրադառնա տեղի ունեցած միջադեպին:

«Միջադեպից անցել է շուրջ 3 ժամ և ավելի, բայց մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին: Ես կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխությամբ հռչակված արժեքները և, որ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել: Եթե կասեք՝ 1996-ին էլ են պատգամավորին խփել, 2002-ին էլ, որքան հիշում եմ՝ խմբակցության ղեկավարին դեռ հետևից ու կողքից չեն խփել»,- ասաց նա:

Այդուհանդերձ, տեղի ունեցածը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը «քաղաքական» իրողություն որակեց՝ համոզմունք հայտնելով, որ դրան պետք է քաղաքական գնահատական տրվի, հետևաբար՝ իրենց քաղաքական ուժը ՀՀ քաղաքական ուժերից, հասարակական սեկտորից ակնկալում է ժողովրդավարական համակարգին հարիր գնահատական:

Բայց, քաղաքական գնահատականն, ըստ Մարուքյանի, որևէ բան չի փոխի, ուստի միջադեպն, ըստ նրա, պետք է նաև քաղաքական հետևանքներ ունենա:

ԱԺ-ում հնչող խոսքն ու պահվածքը օրինակ են դառնում նաև հասարակության համար. ՄԻՊ

«Այն, ինչ տեղի է ունեցել, մեծ հաշվով մեր պրոբլեմն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է»,- այս խոսքերից հետո Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանը լքում է ԱԺ նիստերի դահլիճը, և քաղաքական հետևանքներից ու եզրահանգումներից կախված կորոշի իր հետագա անելիքները:

Հիշեցնենք՝ ԱԺ այսօրվա նիստում «Իմ քալյը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում վիրավորական արտահայտություններ օգտագործեց ընդդիմադիրների նկատմամբ՝ նրանց կոչելով «բութ» ու «սրիկա»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ զգուշացրեց, որ նման արտահայտությունները լարում են առաջացնում:

«Իմ քայլից» Սասուն Միքայելյանին դուր չեկավ Մարուքյանի նկատողությունն իր թիմակցին: Նա սպառնաց, որ «կցխի» Մարուքյանին ու ձեռքը տարավ իր առջև դրված ջրի շշին: Հարևանությամբ նստած Անդրանիկ Քոչարյանն այն ժամանակին հեռացրեց:

Բայց Միքայելյանը վեր կացավ տեղից ու մոտեցավ ամբիոնի մոտ կանգնած Մարուքյանին: Ճիշտ դահլիճի կենտրոնում նա ապտակեց Մարուքյանին, ապա սկսեցին խփել ու քաշքշել միմյանց: Մյուսներն էլ վազեցին օգնության ու արդեն դժվար էր հասկանալ, թե ով ում է հարվածում:

Վեճին խառնվեցին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նշենք, որ այս ամենը տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

ԱԺ նախագահն ստիպված եղավ կես ժամ ընդմիջում հայտարարել: Իսկ հետո ընդմիջումը երկարացվեց մինչև 14:30:

Ըստ թեմայի

«Վիզդ կկտրեմ». Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը ԱԺ-ում ծեծեցին իրար. տեսանյութ
Այսուհետ վատ աշխատողը պարգևավճար քիչ կստանա, կամ էլ չի ստանա. ԱԺ-ն վերանայում է կարգը
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
թեգերը:
Տիգրան Ավինյան, Նիկոլ Փաշինյան, ԱԺ, միջադեպ, Ծեծկռտուք, մանդատ, Սասուն Միքայելյան, Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ