18:07 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
84 0 0

ԱԺ պատգամավորը հայտնել է, որ այժմ իշխանությունը այլընտրանքային լուծումներ է փնտրում երկրում ստեղծված ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Հայաստանում ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված քայլերին և կորոնավիրուսի տարածման պատճառով հանրաքվեի անցկացումը հետաձգելու խնդրին։ Նա նշել է, որ մոտ ապագայում ևս չի կարող հանրաքվե անցկացվել, քանի որ, ըստ կանխատեսումների, կորոնավիրուսն այդքան արագ չի վերանա։ 

«Կորոնավիրուսի համաճարակը, ինչպես հայտնի է, արագ չի վերանալու։ Քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանրային առողջությունը մեզ համար առաջնային է, ակնհայտ է, որ ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող կայանալ, քանի դեռ համաճարակը չի վերացել»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նա։

Պատգամավորի խոսքով՝ մյուս կողմից, հնարավոր չէ երկար սպասել և առաջ շարժվել բարեփոխումների և արդարության հաստատման օրակարգով՝ առանց ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման։ Հաշվի առնելով այդ ամենը իշխանությունն ուղիներ է փնտրում ՍԴ ճգնաժամը այլ ճանապարհով և ավելի արագ լուծելու ուղղությամբ։

«Այս համատեքստում օրերս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին։ Այս հարցերը վերաբերում են 2015 թվականի Սահմանադրությամբ նախատեսված, սակայն փաստացի չիրականացված Սահմանադրական դատարանի ձևավորման մոդելը արագ կյանքի կոչելուն, Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման շրջանակների սահմանմանը, ինչպես նաև նախապես նշանակված և համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը»,- հայտնել է Ռուբինյանը։

«Դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու»․ նախարար

Պատգամավորի համոզմամբ՝ թեև ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր այլընտրանքային ուղին իր ծավալով կարող է նույնական չլինել նախնականի հետ, բայց այն, միևնույն է՝ այն հանգուցալուծվելու է։ Ռուբինյանը չի բացառել, որ հանգուցալուծումը կարող է լինել ավելի արագ և առանց հանրաքվեի։

ՀՀ կառավարությունը ՍԴ անդամներին մինչև 2020թ.–ի դեկտեմբերի 31-ը ժամանակ էր տվել հրաժարական տալու համար` դրա դիմաց խոստանալով կենսաթոշակ` ամսական աշխատավարձի ու հավելավճարների չափով։

Ավելի ուշ որոշվեց սահմանադրական ճգնաժամը լուծելու նպատակով երկրում հանրաքվե անցկացնել, որը պետք է կայանար ապրիլի 5-ին, սակայն Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ապրիլի 5-ին նախանշված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ավտոմատ կերպով չեղարկվեց, քանի որ ՀՀ Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում: Իսկ «Հանրաքվեի մասին» օրենքի 12-րդ հոդվածը նշում է, որ «ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո»:

«Ձեզ էլ կարող են Քենեդու սպանության մեջ մեղադրել». ՍԴ դատավորը չի ընդունում մեղադրանքները

Մարտի 17-ին ԿԸՀ-ն հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից:

Ըստ թեմայի

Կառավարությունը որոշել է, որ ճգնաժամ կա և գտել է ելքը. ինչ են առաջարկում ՍԴ դատավորներին
ՍԴ–ում ճգնաժամ կա. ԱԺ նախագահը սպասում է Հրայր Թովմասյանի «ծանրակշիռ խոսքին»
Փաշինյանին հիմա էլ նախագահ Սարգսյանի գրիչն է պետք. որքա՞ն գումար կծախսվի հանրաքվեի վրա
«Հանրաքվեն մեր քաղաքական ուժի քմահաճույքի համար չենք կազմակերպել». Փամբուխչյան
թեգերը:
Ռուստամ Բադասյան, Ճգնաժամ, Սահմանադրական դատարան, սահմանապահ, հանրաքվե, Ռուբեն Ռուբենյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ