08:51 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)
131 0 0

Կառավարութունում քննարկում են պաշտպանիչ դիմակների վաճառքը հատուկ ապարատների միջոցով կազմակերպելու հարցը:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Դիմակ վաճառող ընկերությունները, կորոնավիրուսի համավարակից օգտվելով, գերշահույթ են ստանում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ զգուշացնելով, որ դիմակների գները չկարգավորելու դեպքում իշխանությունը կարող է երկրում սոցիալական լարվածության խնդրի առաջ կանգնել:

«Անցած տարի, երբ դեռ կորոնավիրուս Հայաստանում չկար, երբ մոնոպոլիստները դեղատներին դիմակներ էին մատակարարում, և դիմակները վաճառվում էին 20-30 դրամով, նրանք վստահաբար որևէ մեկին լավություն չէին անում: Նրանք դարձյալ ունեին իրենց գերշահույթը, իսկ հիմա ունեն հարյուրապատիկ ավել գերշահույթ»,- իր ելույթում ասաց Զոհրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանից պահանջելով պատժել անոմալ գերշահույթ ստացող ընկերություններին:

Պարսյան. «Դիմակ կրելու պարտադիր պահանջից որոշ տնտեսվարողներ գերշահույթ են ստանում»

Նրա հաշվարկով՝ օրական 2 դիմակ գնելու դեպքում քաղաքացին օրական շուրջ 500 դրամ պետք է ծախսի, ինչը 4 հոգանոց ընտանիքի համար ենթադրում է ամսական շուրջ 60 000 դրամի հավելյալ ծախս:

«Սա ուղղակի անթույլատրելի է: Մենք պետք է հասկանանք, որ այս տրամաբանությամբ յուրաքանչյուր ընտանիք նվազագույնը ամսական 60 հազար դրամ պետք է ծախսի դիմակ գնելու համար: Կամ էլ գրպանից պետք է հանի ճմրթած, կեղտոտ դիմակը, որն ուղղակի վիրուսի բուն է: Կարգավորեք այս ոլորտը, այլապես սա սոցիալական լուրջ լարվածություն է բերելու՝ հաշվի առնելով նաև առողջապահության նախարարի վերջին հայտարարությունը, որ առնվազն 2 տարի դեռ պետք է դիմակներ կրենք: Դե հաշվեք, թե դա ընտանիքի բյուջեի վրա ինչքան գումար է լինելու»,- ընդգծեց Զոհրաբյանը:

Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց

ՏՄՊՊՀ նախագահն արձագանքելով բժշկական դիմակների մասին ԱԺ-ում հնչած մտքերին՝ հայտնեց, որ 2019 թ-ի դեկտեմբերին Չինաստանից ներկրված եռաշերտ դիմակների մեծածախ գինը Հայաստանում եղել է 13-14 դրամ, այսօր՝ 160, այսինքն՝ ավելացել է շուրջ 10 անգամ: Բայց թանկացումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին:

Ամենապարզ բժշկական դիմակն այսօր Հայաստանում, ՏՄՊՊՀ դիտարկումներով, դեղատներում վաճառվում է 220 դրամով, քանի որ այն շուկայում նվազագույնը 2 անգամ վերավաճառվում է. նախ՝ ներկրողի կամ արտադրողի կողմից՝ մեծածախ, ապա դեղատների կամ վաճառքի այլ կետերի կողմից՝ մանրածախ գնով: Արդյունքում՝ մեկ դիմակի գինը 100 դրամով ավելանում է:

Գևորգյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունն ու պարետատունը քննարկում են պաշտպանիչ դիմակներն ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառելու գաղափարը:
«Այդ պարագայում, կարծում եմ, դիմակի գինը մոտ 100 դրամով կիջնի, քանի որ միջնորդներն ուղղակի դուրս կգան»,- նշեց Գևորգյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հանրային բաց վայրերում դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ վայրերում կրելը պարտադիր է: Այս կարգը խախտելու համար քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 10 000 դրամի չափով:
Սոցիալական պայմանները հաշվի առնելով պարետի որոշմամբ բժշկական դիմակներ կրելը պարտադիր չէ, դրանք կարող են փոխարինվել տնային պայմաններում պատրաստված, ինքնաշեն, բազմակի օգտագործման, լվացվող դիմակներով:

Դիմակ ներկրողները, արտադրողները և վաճառողները կօգտվեն մեզ պարտադրված վիճակից. Մելքումյան

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)

Ըստ թեմայի

ԱՄՆ-ում սրճարանի հաճախորդը կրակել է՝ ի պատասխան դիմակ կրելու խնդրանքի
Դիմակով մինչև Տաթև, կամ ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է օտար երկրում 14 օր մնալ կարանտինում
Տրանսպորտում ու փակ տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն 10 000 դրամով
Դիմակներ ենք կրում, բայց սա դիմակահանդես չէ. որքա՞ն է քաղաքացին ծախսում դիմակի համար
թեգերը:
կորոնավիրուս, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Նաիրա Զոհրաբյան, Գեղամ Գևորգյան, կառավարություն, Արտակարգ դրություն, Հայաստան, դիմակ

Գլխավոր թեմաներ