09:40 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1228)
1298 0 0

Փորձագետի կարծիքով՝ թեև կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, սակայն այն դեռ հնարավոր է փրկել։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի –Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը կրկնում է SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի նոր տեսակի տարածման իտալական սցենարը։ Իրավիճակը դեռ կարելի է փրկել, եթե խիստ սահմանափակումներ կիրառվեն։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։

Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում վարակվածների աննախադեպ աճ է գրանցվել` 452 մարդ։ Մայիսի 25-ի պաշտոնական վիճակագրության համաձայն` երկրում Covid-19–ով վարակվածների բացահայտված դեպքերը 7113–ն են։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ մտահոգիչ էր համարել երկրում վարակման դինամիկան։ Նա նշել էր, որ եթե այսպես շարունակվի, ապա հունիսի վերջին մենք կունենանք 30 հազար Covid-19–ով հիվանդ։ Միևնույն ժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր ռեանիմացիոն մահճակալների մտահոգիչ վիճակագրության մասին։

Փորձագետ Հրանտ Միքայելյանը սեփական կանխատեսումներն ունի, որոնք ևս լավատեսություն չեն ներշնչում։

Պարետի որոշումը խախտողներ են հայտնաբերվել. ոստիկանությունը տվյալներ է հրապարակել

«Վարչապետը խոսում էր 30 հազար հավանական դեպքերի մասին` ելնելով վարչական վիճակագրությունից։ Համաճարակաբանական վիճակագրությամբ այս թիվը մի քանի անգամ ավել է»,– ասաց Միքայելյանը։

Իտալական սցենա՞ր

Ըստ նրա` Հայաստանում արդեն իսկ սկսվել է իտալական սցենարը։ Միքայելյանի հաշվարկներով՝ երկրում շուրջ 48 հազար վարակված կա, սակայն նրանց մի մասը դեռ չգիտի, որ հիվանդ է, նրանց մոտ, այսպես ասած, ինկուբացիոն շրջան է, մյուս խմբի մոտ հիվանդությունն ասիմպտոմ է ընթանում։

Սակայն, ըստ կանխատեսումների` այս հարաբերակցությունը կփոխվի` ինկուբացիոն շրջանում գտնվողները կդառնան վարակիչ։ Հիվանդանոցներում հերթեր կգոյանան, մարդիկ կմահանան տներում, քանի որ առողջապահական համակարգն ավելի քիչ թվով վարակվածների կսպասարկի և ընդհանուր առմամբ այնպիսի իրավիճակ է կստեղծվի, ինչպիսին եղել է արդեն աշխարհի տարբեր  երկրներում։

«Իտալական սցենարը սկսվել է, նրանից խուսափել չի լինի։ Մեզ մոտ արդեն գրեթե ամբողջությամբ զբաղված են ռեանիմացիոն տեղերը։ Բացի այդ՝ 1197 թեստից բացահայտված դեպքերի 38%–ը շատ մեծ ցուցանիշ է»,– նշեց Միքայելյանը։

Դիմակների գները չկարգավորելու դեպքում ՀՀ-ում սոցիալական լարվածություն կառաջանա. Զոհրաբյան

Փորձագետը չի շտապում կանխատեսել՝ արդյո՞ք երկրի բնակիչները կկարողանան խուսափել տոտալ վարակումից։ Նա հիշեցրեց 100-ամյա վաղեմություն ունեցող համավարակը` իսպանական գրիպը, որը երեք ալիքով բռնկվեց։ Ինչ վերաբերում է Covid-19–ի հետ կապված իրավիճակին, ապա դա կախված է նրանից, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու և ընդհանուր առմամբ ինչպիսի ընթացք կունենա վիրուսը։

Նա չբացառեց, որ բացահայտված դեպքերը կավելանան նաև ամռանը։

Ի՞նչ անել

Միքայելյանի կարծիքով` Հայաստանում վարակման երկրորդ ալիքը սկսվեց ապրիլի 5-ից։  Սակայն այդ ժամանակ այն դեռ ցածր կետում էր։ Երկրաչափական պրոգրեսիայով աճը սկսվեց արդեն մայիսի 18-ից, երբ իշխանությունները հանեցին սահմանափակումներն ու բացեցին ամեն ինչ։ Փորձագետը վստահ է՝ հենց այդ պահից իտալական սցենարը դարձավ անխուսափելի։

Ըստ նրա՝ իրավիճակը հնարավոր է փրկել խիստ սահմանափակումներ մտցնելով, բայց ոչ մեկ կամ երկու օրով։

«Դրանք պետք է երկարատև լինեն։ Ես համեմատել եմ Երևանի իրավիճակն այլ քաղաքների հետ, որտեղ կարանտին էր հայտարարվել։ Փարիզում և Նյու Յորքում խիստ կարանտինը տևել է 48 օր, Միլանում` 53, Երևանում` 19։ Ակնհայտ է, որ դա բավարար չէ, անհրաժեշտ էր ևս երկու շաբաթով երկարաձգել»,– ընդգծեց նա։

Միքայելյանը չբացառեց, որ եթե կարանտինի երկու ամիսներն ավելի արդյունավետ կիրառվեն, ապա արդեն այս պահին հիվանդությունը վերահսկողության տակ կլիներ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Շտապօգնության մեքենայի վարորդը հարբա՞ծ է եղել․ Ստեփանյանը դեպքից մանրամասներ է ներկայացրել

Մայիսի 25-ի դրությամբ` աշխարհում կորոնավիրուսի բացահայտված 5 մլն 529 հազար 98 դեպք կա։ Նրանցից 2 մլն 318 հազար 612–ը բուժվել են, 347 հազար 163-ը՝ մահացել։ Հայաստանը հիվանդների թվով 60-րդ հորիզոնականում է։  Տասնյակում են` ԱՄՆ–ն, Բրազիլիան, Ռուսաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Հնդկաստանը։

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է գրանցվել

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1228)

Ըստ թեմայի

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Հայաստանում կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ պացիենտին տուն են ճանապարհել. լուսանկար
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում
ՀՀ–ում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արսեն Թորոսյան, փորձագետ, Հրանտ Միքայելյան (քաղաքագետ), համավարակ, կորոնավիրուս, Իտալիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ