04:49 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
167220

«Իմ քայլն» ու Երևանի ավագանին վերանայում են «կարմիր գծերի» մասին օրենքը: Ծայրամասերում դրանք կջնջվեն, կենտրոնում գները կբարձրանան:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է թանկացնել Երևանի ավտոկայանատեղերի դրույքաչափերը: Նախագծի համահեղինակ, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է «կարմիր գծերին»:

«Համագործակցելով ավագանու անդամների հետ՝ մենք եկել ենք այն եզրահանգման, որ նախագծի ընդունման արդյունքում կարմիր գծերը փաստացի կվերանան Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում: Այսինքն՝ կգործեն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում»,- ասաց նա:

Իսկ այնտեղ, որտեղ կարմիր գծերը կմնան, կտեղադրվեն տեսախցիկներ, և վարորդը, տուգանվելու դեպքում, առնվազն 15-րոպեանոց տեսանյութ կստանա, որը կհավաստի ավտոմեքենայի կայանված լինելու փաստն ու տևողությունը:

Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում կարմիր գծեր չեն լինի. Սիսակ Գաբրիելյան

Սակագների փոփոխություն չի կատարվել ու չի կատարվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանում չի ներդրվել նոր տրանսպորտային ցանց: Սա Երևանի ավագանու դիրքորոշումն է:

Փոխարենը բարձրացել է կարմիր գծերի տարեկան վարձակալության արժեքը՝ ներկայիս 100 000 դրամից հասնելով մինչև 300 000 դրամի:

«Ավագանին կարծում է, որ անարդար է, որ, օրինակ՝ Հյուսիսային պողոտայում, կենտրոնի բանուկ հատվածներում ամսական մոտավորապես 8 000 դրամով, այսինքն՝ օրական՝ 260 դրամով կայանատեղի վարձակալել ու ամբողջ տարին այդ կայանատեղին ձերը դարձնել»,- պարզաբանեց Գաբրիելյանը:

Ինչ է փոխվել վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում

Կարմիր գծերի վարձավճարներից ազատված են շտապօգնության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների, պաշտպանության նախարարության ու ազգային անվտանգության ծառայության ավտոմեքենաները:

Ըստ թեմայի

Բողոքի ակցիա Երևանում. երթուղայինների վարորդները չգիտեն՝ ինչպես տունը պահեն
Խորհուրդ վարորդներին. ի՞նչ անել, եթե մեքենայի լուսարձակները քրտնում են
Ոստիկանությունը տեղյակ է, որ վարորդները փորձում են բալ վաճառել
Երթուղայինների վարորդներն աջակցություն են պահանջում. ինչ են ասում քաղաքապետարանից
թեգերը:
Երևան, որոշում, ավագանի, ավտոմեքենա, Հայաստան

Գլխավոր թեմաներ