17:16 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Արմեն Սարգսյանը նշել է, որ եթե նախագահը սկսի ամեն օր օգտագործել իր ունեցած հիմնական գործիքներից մեկը, որը խոսքն է, ապա այն ժամանակի ընթացքում արժեզրկվելու է:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, իրավապաշտպաններ Զարուհի Հովհաննիսյանի և Ավետիք Իշխանյանի հետ: Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահն առաջարկել է ներկայացնել իրենց տեսակետները հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

«Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել։ Անձնավորում են սկսած՝ նախագահի ինստիտուտից մինչև քաղաքացի կամ իրավապաշտպան։ Սա ոչ միայն անթույլատրելի է, այլև շատ վտանգավոր»,- իրավապաշտպանների դիտարկումներին արձագանքել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով, որ այսպես միայն մեր երկրում չէ, այլև տարբեր երկրներում։ Նրա կարծիքով՝ դա այսօրվա փոփոխված աշխարհի արդյունքն է, որտեղ մարդիկ մեծ մասամբ իրենց կյանքի մի մասն անցկացնում են վիրտուալ աշխարհում, որտեղ ո՛չ օրենք կա, ո՛չ կարգավորում։

Սարգսյանը ցավով է նշել, որ այս ամենը նաև մեզ մոտ է կիրառվում վերևից և ներքևից, աջից և ձախից, անձնավորված ու թիրախավորված է:

«Եթե նախագահը սկսի ամեն օր օգտագործել իր ունեցած հիմնական գործիքներից մեկը, որը խոսքն է, ապա այն ժամանակի ընթացքում արժեզրկվելու է: Նախագահը պետք է շատ զուսպ լինի և գործի անհրաժեշտ պահերին: Ոչ թե կետային, այս կամ այն դեպքի առիթով, այլ ավելի ընդհանրացված. մարդկանց հանդուրժողականության կոչ անի, տարբեր գործիքներ օգտագործելով նպաստի իրազեկմանն ու աջակցի հանրային քննարկումներին»,- հայտարարել է հանրապետության նախագահը։

Արմեն Սարգսյանը նամակ է գրել Նուրսուլթան Նազարբաևին

Սարգսյանն անդրադարձել է նաև խորհրդարանական հանրապետությունում նախագահի դերին, որի մասին նույնպես իրավապաշտպանները խոսել էին:

«Անցում է կատարվել նոր փուլի, և մարդկանց մեծ մասն իներցիայով դեռ այնքան էլ չի պատկերացնում, որ Հանրապետության նախագահի լիազորությունները փոխվել են»,- նշել է նախագահը: Նրա խոսքով՝ խորհրդարանական երկրում նախագահական ինստիտուտը կայանալու խնդիր ունի։ Քանի որ տարբեր մակարդակներում շատերը չեն ուզում պատկերացնել, որ ապրում են խորհրդարանական երկրում, սխալ մեկնաբանություններ են արվում, ինչպես նաև նախագահից և նախագահի ինստիտուտից սպասելիքներ լինում, որոնք իրատեսական չեն, հետևաբար նախագահը չի կարող դրանք իրականացնել։

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել Հանրապետության նախագահի հետ՝ իրազեկելու, հանրային քննարկումներ անցկացնելու և կրթելու անհրաժեշտություն կա, և այստեղ անելիք ունեն բոլորը:

«Իմ առջև խնդիր դրեք` ինչ եք ուզում». Սարգսյանը դիմել է Թորոսյանին ու հայտնի մասնագետներին

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանը ստորագրեց ԱԱԾ–ի, Ոստիկանության և ԳՇ–ի ղեկավարների ազատման հրամանագրերը
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
«Բանկային գաղտնիքի մասին օրենքում» փոփոխություններ կլինեն. Արմեն Սարգսյանը ստորագրել է այն
Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտեի աղմկահարույց օրենքը
թեգերը:
Հայաստան, քաղաքականություն, Արման Թաթոյան, Նախագահ, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ