12:38 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
384910

Շատերն են սիրում ծիրան, սակայն քչերը գիտեն՝ ինչ օգուտ կարող է օրգանիզմին բերել այս արևային միրգը։ Sputnik Արմենիայի նյութում կարդացեք ծիրանի օգտակար հատկությունների ու հակացուցումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Ծիրանը Հայաստանում ամենասիրված միրգն է, հենց ծիրանենու փայտից են դուդուկ պատրաստում։ Պտուղն օժտված է օգտակար հատկություններով։

Օգտակար է սրտի և անոթների համար

Անուշահամ ծիրանը հարուստ է վիտամիններով, միկրոտարրերով ու այլ օգտակար նյութերով։ Ծիրանի բաղադրությունն իսկապես ապշեցուցիչ է, քանի որ մեկ պտղի մեջ կա մեծ քանակությամբ մագնիում, երկաթ, բետա-կարոտին, ֆոսֆոր, ֆոլաթթու․ նատրիում, յոդ, պեկտին ու այլ նյութեր։ Դրանում կան նաև B խմբի, նաև A, C, E և H վիտամիններ։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ պանիր եք ուտում

Այն բարերար ազդեցություն ունի արյան հեմոգլոբինի մակարդակի վրա, ամրացնում է  իմունիտետը, լավացնում է տեսողությունը։ Ծիրանն օգտագործում են նաև վահանաձև գեղձի ու սրտանոթային հիվանդությունների նախապահպանության համար։ Այն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, մաքրում է  օրգանիզմը, ամրացնում է ոսկորներն ու պայքարում ծերացման դեմ։

Сбор абрикосов в селе Айгезард, Араратская область
© Sputnik / Aram Nersesyan
Ծիրանի բերքահավաք, Այգեզարդ, Արարատի մարզ

Խթանում է ուղեղի աշխատանքը

Ծիրանն իրավամբ կարող է համարվել շարժիչ ուժ ուղեղի աշխատանքի համար։ Այն լավացնում է հիշողությունը և օգտակար է հատկապես մտավոր աշխատանքով զբաղվողների համար։ Միրգը խորհուրդ է տրվում քաղցրի սիրահարներին։ Այն կարող է հիանալի աղանդեր դառնալ ու փոխարինել պաղպաղակին ու բարձր կալորիականություն ունեցող թխվածքին։

Սննդակարգ` առանց սահմանափակումների. անգլուհին պիցցայի և մակարոնի օգնությամբ նիհարել է 32կգ

Ծիրանը նպաստում է ավելորդ կիլոգրամներից ազատվել ինչպես թարմ, այնպես է չորացրած վիճակում։ Ավելին, այն համարվում է բնական լուծողական ու բարերար ազդեցություն է գործում գալարակծկումների վրա։ Պտուղը արագացնում է նյութափոխանակությունը։

Сбор абрикосов в селе Айгезард, Араратская область
© Sputnik / Аram Nersesyan
Ծիրանենի

Օգնում է բրոնխիտի դեմ

Ժողովրդական բժշկության մեջ ծիրանի կորիզն օգտագործվում է որպես հազի դեղ ու կիրառվում է շնչուղիների հիվանդությունների դեմ։ Համարվում է, որ ծիրանի կորիզի մեջ եղած նյութերը օգնում են քաղցկեղի ու ստամոքսի խոցի դեմ։ Ծիրանը հայտնի է իր մանրէասպան հատկություններով։

Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կարտոֆիլ ենք ուտում․ սիրված մթերքի լավ և վատ կողմերը

Այն թույլ է տալիս պահպանել օրգանիզմի ջրային բալանսը. դա արվում է մրգի մեջ մեծ քանակությամբ հեղուկի շնորհիվ։

Վնասակարությունը

Ինչպես և ցանկացած միրգ կամ բանջարեղեն, ծիրանը ևս ունի հակացուցումներ։ Օրինակ՝ շաքարային դիաբետ ունեցողներին չի կարելի մեծ քանակությամբ ծիրան ուտել։ Այն չի կարելի չարաշահել նաև աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցողներին։ Ծիրանը նաև ալերգիկ է, այն կարող վքնածություն, քոր, հազ ու մի շարք այլ ախտանիշներ առաջացնել։

Ավելին՝ ծիրանի կորիզի մեջ կա թունավոր թթու։ Այն մեծ քանակությամբ ուտելու դեպքում կարող է հանգեցնել թունավորման։

Абрикосы, архивное фото
© CC0 / Pixabay / Gellinger
Անուշահամ ծիրան

Ըստ թեմայի

Ինչպես է սև շոկոլադն ազդում օրգանիզմի վրա
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ լոլիկ եք ուտում
Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ելակ ենք ուտում
թեգերը:
Հայաստան, օրգանիզմ, միրգ, ծիրան

Գլխավոր թեմաներ