22:51 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1340)
197 0 0

Միայն մեկ օրում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են 3500-ից ավելի իրավախախտում։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումները շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը հանրապետության ամբողջ տարածքում՝ հետևելով նաև պարետի որոշումների կատարմանը։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 90699 արձանագրություն։ Իսկ հուլիսի 11-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3516 դեպք։

Հիշեցնենք՝ հունիսի 3-ից պարետատան որոշմամբ՝ Հայաստանում հանրային վայրերում դիմակ դնելը պարտադիր է, այն չդնելու համար սահմանված է 10 000 դրամ տուգանք։ Ավելի ուշ նաև որոշում ընդունվեց, որ առանց անձը հաստատող փաստաթղթի տնից դուրս գալու դեպքում ևս կտուգանվի՝ կրկին 10 000 դրամով։

Հավելենք՝ դեռ մարտին ԱԺ-ն արտահերթ նիստում հաստատեց արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար վարչական ու քրեական պատասխանատվության մասին օրինագիծը։

Քիթն ու բերանը փակելու սադիստական պարտադրանք պետք չէ. «Իմ քայլի» նախկին պատգամավոր

Քրեական ու վարչական օրենսգրքերում կատարված փոփոխություններով` արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար էր), մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով, մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։

Այս տարբերակումներն առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային, բոլոր դեպքերի համար նախատեսվում էր կալանք մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով։ Գիտակցաբար այլ անձի կամ անձանց կորոնավիրուսային վարակով վարակելու համար սահմանվում են ավելի խիստ պատժամիջոցներ, ընդ որում` տարբեր պատժամիջոցներ երկու և ավելի անձանց, անչափահասի, հղի կնոջ վարակելու, ինչպես նաև վարակելու հետևանքով մահվան ելքի դեպքերի համար (այս տարբերակումները ևս առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային)։

«Իմ քայլը» չի բացառում, որ դիմակ չդնելու տուգանքների բարձրացման նախագիծը կարող է հասնել ԱԺ

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1340)

Ըստ թեմայի

Տուգանքների քանակն ավելանում է, բայց երթևեկության արդյունավետության արդյունքը զրո է. Քեյան
Դիմակ չկրելու համար տուգանքներն առայժմ չեն բարձրանա. նախագիծը հանվեց
Ոստիկանությունը 3 ամսում կվերադարձնի քաղաքացիներից գանձած տուգանքները
«Իմ քայլն» առաջարկում է բարձրացնել դիմակ չդնողների տուգանքները
թեգերը:
Արտակարգ դրություն, կորոնավիրուս, խախտում, Տուգանք, Ոստիկանություն, ոստիկան, Հայաստան

Գլխավոր թեմաներ