04:17 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
122 0 0

Ուսումնական նոր տարին մեկնարկել է, սակայն ծնողներն առաջին իսկ օրով որոշ խնդիրների են բախվել։ Նախարարությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում արձագանքել են ծնողների մտահոգություններին։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Դասերի ժամանակ աշակերտները կարող են դնել բազմակի օգտագործման դիմակներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից։

Այսօր դպրոցներում մեկնարկեց ուսումնական նոր տարին. աշակերտների մուտքը դպրոց առանց դիմակ արգելվում է։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության այս որոշման առնչությամբ որոշ ծնողներ արդեն իսկ իրենց մտահոգությունն են հայտնել, քանի որ քիչ չեն այն ընտանիքները, որոնց համար ամեն օր դիմակի համար գումար առանձնացնելը սոցիալական բեռ է։ Ավելին, որոշ ծնողներ ահազանգում են, որ դպրոցում պահանջում են հավելյալ ևս մեկ դիմակ էլ ունենալ, որպեսզի 3 ժամ անց աշակերտը փոխի այն։

«Ծնողներին խորհուրդ ենք տալիս բազմակի օգտագործման դիմակներ գնել, որպեսզի դրանք լվանան ու կրկին կարողանան օգտագործել։ Ֆինանսական տեսակետից այդպես մեծ բեռ չի լինի»,–ասացին ԿԳՄՍ նախարարությունից։

Առանց կրթության հնարավոր է Mersedes G ունենալ, բայց հնարավոր չէ այն ստեղծել. Փաշինյան

Անդրադառնալով ծնողների այն մտահոգությանը, որ դպրոցներում աշակերտներից պահանջում են ևս մեկ դիմակ ունենալ իրենց հետ` նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին` հավելյալ դիմակի կարիք չկա։ Այս տարի դասապրոցեսն ընթանում է 6–օրյա գրաֆիկով և դասացուցակներն այնպես են կազմվել, որպեսզի աշակերտը դպրոցում երկար չմնա (3 ժամից ավել)։

Իսկ ինչ վերաբերում է ընտանիքներին, որոնք ի վիճակի չեն առհասարակ դիմակ գնել, նախարարությունից տեղեկացրին, որ դպրոցներն իրենց խնայած միջոցներով գնել են դիմակներ և ախտահանիչ միջոցներ, պետբյուջեից ևս որոշակի գումար է տրամադրվել դրանց ձեռքբերման համար։ Այսինքն` դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ տրամադրում է մեկանգամյա օգտագործման դիմակ։

ԿԳՄՍՆ–ից հիշեցրին` սա նշված է նաև իրենց հրապարակած ուղեցույցում։ Դպրոցը դիմակ է տրամադրում նաև այն դեպքում, երբ աշակերտն այն պատռում է կամ «փչացնում»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ից մեկնարկել էր դպրոցների անձնակազմի թեստավորումը. մոտ 30 000 մարդ է թեստավորվել։ Այս տարի կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ դպրոցներում դասերը սկսվեցին սեպտեմբերի 14-ին. դրանք կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին։ Դասերի ժամանակ աշակերտներին գրատախտակի մոտ չեն կանչելու, ինչպես նաև դասամիջոցներին թույլ չի տրվելու դասասենյակից դուրս գալ։

 

Ըստ թեմայի

«Որ բացում ենք, էլ չենք փակում. դպրոցներն ու դպրոցականները փորձադաշտ չեն». Փաշինյան
Հարցականներով լի ուղեցույց դպրոցների համար. այն խանգարելո՞ւ է, թե՞ օգնելու
Ալավերդու դպրոցներից մեկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Որոշ աշակերտներ դպրոց կհաճախեն 3 օր. ծնողները մտահոգ են` ամեն ինչ թողնում են իրենց վրա
թեգերը:
դպրոց, դիմակ, Աշակերտ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ