22:52 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
372 0 0

Ներկայում ՌԴ օրենսդրությամբ աշխատանքի տեղավորվելիս ճանաչվում են միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսաց լեզուն որևէ պաշտոնական կարգավիճակ ունի, այսինքն՝ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների վարորդական իրավունքները, բացի Հայաստանից։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանում օրինագիծ է մշակվել, որը թույլ է տալիս ԵԱՏՄ երկրների, իսկ դա նշանակում է նաև Հայաստանի քաղաքացիներին, աշխատանքի մեջ օգտագործել տրանսպորտային միջոցներ վարելու՝ ազգային վարորդական իրավունքը։ Նախաձեռնությունը ՌԴ ՆԳՆ–ինն է: Փաստաթուղթը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծի դաշնային պորտալում։

Նշենք, որ Ռուսաստանում հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցը երկար ժամանակ երկու երկրների օրակարգում էր։  Ռեզոնանսային այս խնդիրը մեկնաբանում էին ամենատարբեր մակարդակի քաղաքական գործիչները։

Նոր օրինագծով նախատեսվում է փոփոխություն մտցնել «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» դաշնային օրենքի 25-րդ հոդվածի 13-րդ կետում։ Այսօր տվյալ հոդվածն արգելք է սահմանում տրանսպորտային միջոցի կառավարման հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային կամ միջազգային վարորդական իրավունքով տրանսպորտային միջոց վարելու համար։

Երբ դիրքն ու հայտնի լինելը չեն օգնում․ Արարատ Քեշչյանը դժգոհել է ՃՈ աշխատանքից

Օրինագծի հեղինակներն առաջարկում են այդ հոդվածում` ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին առնչվող հատուկ կետ մտցնել. «Տվյալ կետի դրույթը չի տարածվում ԵԱՏՄ անդամ երկրների այն քաղաքացիների, ինչպես նաև այն պետությունների քաղաքացիների վրա, որոնց օրենսդրությամբ ռուսաց լեզուն կիրառվում է որպես պետական կամ պաշտոնական լեզու և որոնք ձեռնարկատիրական ու աշխատանքային գործունեություն են ծավալում նշված պետությունների իրավասու մարմինների կողմից տրված ազգային վարորդական վկայականների հիման վրա Ռուսաստանի Դաշնության տարածքում, որն ուղղակիորեն կապված է տրանսպորտային միջոցների կառավարման հետ»:

Օրինագծին կից բացատրական գրության մեջ նշվում է, որ նախագծվող փոփոխությունները ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների ազգային  վարորդական իրավունքները ՌԴ տարածքում ճանաչում են ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու դեպքում։

Ավելի վաղ ՌԴ–ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան չէր բացառել, որ հնարավոր է առանձին քննություն մտցվի ՌԴ–ում ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքները հաստատելու համար։ Ռուսաստանի օրենսդրությամբ աշխատանքի տեղավորվելիս ճանաչվում են միայն այն երկրների վարորդական իրավունքները, որոնցում ռուսաց լեզուն որևէ պաշտոնական կարգավիճակ ունի, այդ պատճառով ՌԴ–ում վարձատրվող վարորդական աշխատանքի համար ճանաչվում են ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների վարորդական վկայականները, բացի Հայաստանից։

Ըստ թեմայի

ՃՈ տեսուչը կաշառքով օժանդակել է վարորդական իրավունքներ ստանալու հարցում
Քոչարյանը մեկնաբանել է Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի ճանաչման հարցը
Հայաստանը ԵԱՏՄ երկրների վարորդական իրավունքները կճանաչի փոխադարձության սկզբունքով. Քոչարյան
Ինչու են վարորդները զրկվել վարորդական իրավունքի վկայականից. տեսանյութ
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), տաքսի, վարորդական իրավունք, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ