07:51 02 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
60310

Բժիշկը նեղսրտած է, որ Արցախի կորստից հետո Ազատության հրապարակում այսքան քիչ մարդ է հավաքվել։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Նախիջևանից դեպի Ադրբեջան տանող ճանապարհը լինելու է մեր պետության կործանման սկիզբը։ Ազատության հրապարակում 16 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Այդ ճանապարհը կտրելու է մեր հայրենիքի պորտալարը, կտրելու է մեր հայրենիքի կենսական երակներից մեկը՝ Իրանի հետ սահմանը, և այդտեղով անցնելու են թուրքերը»,- հայտարարեց նա՝ հռետորական հարց ուղղելով ներկաներին, թե ով է պատրաստ նստել այն գնացքը, որն անցնելու է քարուքանդ եղած Ջուղայով։

Հայտնի զինվորական բժիշկ Տարոն Տոնոյանը նշեց, որ պատերազմի 44 օրերի ընթացքում որոշել էր վերադարձից հետո չխոսել, սակայն հիմա հարկադրված է, քանի որ չէր կարծում, որ Արցախի կորստից հետո Ազատության հրապարակում այսքան քիչ մարդ հավաքված կլինի։

«Մեկը՝ 89 դավաճաններից». Ազատության հրապարակում ԱԺ պատգամավորների նկարներ են պարզել

«Զարթնիր, հայ ժողովուրդ, մենք պատերազմը տանուլ ենք տվել 1994 թվականի զինադադարը հաստատելու հաջորդ օրվանից, քանի որ հաջորդ օրվանից մենք չենք պատրաստվել այն լրջությամբ, որով պիտի դա անեինք»,- նշեց Տոնոյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա մեր պարտության սև ծաղկեպսակը ներկա ղեկավարությունը դրեց։ Նա շեշտեց՝ պարտվել են իշխանությունները, ժողովուրդն ու զինվորը չեն պարտվել։

«Ով որ կասի, որ զինվորը փախել է, ուրեմն նա զինվորին չի տեսել։ Չի տեսել այն արնաքամ զինվորին, որը հասնում էր հոսպիտալ ու ասում էր՝ չորս ընկերներս մնացին։ Ամոթ նրան, որ կասի՝ դե մեր գեներալները չեն կռվել։ Քանի գեներալ է մերձամարտի ժամանակ փամփուշտային վիրավորում ստացել»,- հայտարարեց նա։

Նա ընդգծեց՝ սա իշխանության կռիվ չէ, այլ հայրենիքի կորստի պոռթկումն է։ Ռազմական բժիշկը վրդովված է, որ իշխանությունները ԱԹՍ-ներ, ՀՕՊ ժամանակակից միջոցներ ձեռքբերելու փոխարեն «PR էին անում զինվորների մայրերի մոտ, որ տեսեք, չորս տեսակի աղցաններ, սուրճ ու պաղպաղակ են ուտում մեր զինվորները»։

«Շոումեններ են սրանք... Վստահեցնում եմ՝ Նիկոլի գնալը ժամանակի խնդիր է... Այս պայմանագիրը, որ ստորագրվել է, ունի բազմաթիվ թերի կետեր, բազմաթիվ հարցեր կան շտկելու, և այն վարչապետը, որն արժանացել է մեր թշնամական պետության ղեկավարի ծաղրանքին, ինչպես կարող է գնալ և այդ հարցերի շուրջ քննարկումներ անել»,- նշեց Տոնոյանը։

Վստահեցնում է՝ գրագետի բանակցողի դեպքում մի շարք կետեր կարող են բարեփոխվել հօգուտ մեզ։

Հավելենք, որ բողոքի ակցիաները Երևանում մեկնարկել են այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հայտարարության մասին։ 

Ըստ թեմայի

Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանը կապամոնտաժվի. Մանե Գևորգյան
Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայությունում են
Իրենց տունը կորցրած արցախցիները հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում. Արցախի նախագահ
թեգերը:
Արցախյան պատերազմ, Ազատության հրապարակ, հանրահավաք

Գլխավոր թեմաներ