22:50 28 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
204 0 0

Միջազգային շուկայում ձեթի 1 տոննայի գինը միայն հոկտեմբերի ընթացքում բարձրացել է 200 դոլարով, այսինքն՝ ձեթի 1 լիտրը թանկացել է 20 ցենտով կամ շուրջ 100 դրամով:

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Հայաստանում հայտարարված ռազմական դրություն ընթացքում, սեպտեմբերի 27-ից սկսած խոշոր առևտրային ցանցերում իրականացրել է շուրջ 31 ապրանքային խմբերի ամենօրյա մշտադիտարկում:

Այդ ապրանքատեսակների գների թանկացումը վերլուծելու համար ուսումնասիրվել են դրանց մեծածախ, մանրածախ գներն ու միջազգային գների դինամիկան: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շաքարավազի իրացման գնի 6-7% բարձրացում, «Նոր Զելանդական» և «Անքոր» տեսակների կարագի իրացման գնի մինչև 1% բարձրացում, արևածաղկի և եգիպտացորենի ձեթերի որոշակի տեսակների գների 2-7% բարձրացում։

Հանձնաժողովը եզրակացրել է, որ այդ ապրանքների իրացման գների բարձրացումն առավելապես պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով, մասնավորապես՝ ներմուծման գների բարձրացմամբ, դրամի արժեզրկմամբ, միջազգային գների բարձրացմամբ և այլն:

Այսպես, օրինակ, ձեթի 1 տոննայի գինը միջազգային շուկայում, ըստ հանձնաժողովի, միայն հոկտեմբերի ընթացքում բարձրացել է 200 դոլարով, այսինքն՝ ձեթի 1 լիտրը թանկացել է 20 ցենտով կամ շուրջ 100 դրամով:

Վերջին 2 ամսվա ընթացքում Հայաստանում թանկացած ալյուրի և ձվի գների ուսումնասիրության արդյունքները ՏՄՊՊՀ-ն կներկայացնի ավելի ուշ:

Դրամի արժեզրկումը ոչ թե տնտեսական, այլ հոգեբանական հիմք ունի. Թունյան

 

Ըստ թեմայի

«Ի՞նչ է լինելու վաղը» հարցի պատասխանը կառավարության որևէ անդամ չի տալիս. Արամյան
Հայաստանի պետական պարտքը 2026 թվականին կրկին կնվազի ՀՆԱ–ի 60%-ից․ ԱՄՀ
Դրամի փոխարժեքն ընկնում է, բայց անհանգստանալ պետք չէ․ Արամյանը բացատրում է` ինչու
թեգերը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), կարագ, շաքարավազ, Հայաստան

Գլխավոր թեմաներ