23:50 10 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (814)
22810

Համայնքապետարանը կոչ է անում համաքաղաքացիներին միանալ հրաժարականի պահանջին և ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու նախաձեռնությանը։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Սպիտակի համայնքապետարանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Այդ մասին նշված է համայնքապերտարանի Facebook-ի էջում։

«Միանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին և կոչ անում նաև մեր համաքաղաքացիներին միանալ հրաժարականի պահանջին և հայրենիքի առջև ծառացած լրջագույն ու չափազանց բարդ խնդիրները լուծելու նպատակով ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու նախաձեռնությանը: Կառավարություն, որը կազմված կլինի հայրենիքի ճակատագրով մտահոգված գործիչներից, պրոֆեսիոնալ մասնագետներից, կհամախմբի հասարակությունը, որն իզորու կլինի հնարավոր սեղմ ժամկետներում կազմակերպել ու անցկացնել ազատ, արդար ընտրություններ և կգործի հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, համայնքի ավագանու անդամներ Կարեն Մխիթարյանը, Մկրտիչ Շուշանյանը, Սարգիս Թամամյանը, Գրիգոր Նազարյանը, Տիգրան Հակոբյանը, Համլետ Պողոսյանը։

«Առանց Նիկոլ Հայաստան». ի՞նչ էր կատարվում Մաշտոցի պողոտայում. տեսանյութ

Ավելի վաղ Փաշինյանի հրաժարականը պահանջել էին Սյունիքից Կապան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Տեղ, Տաթև, ինչպես նաև Քասախ, Ավշար ու Արարատի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ ու ավագանիների անդամներ։

Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հորդոր-պահանջով հանդես են եկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն ու Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (814)

Ըստ թեմայի

Ոստիկանները բերման են ենթարկում փողոցներ փակող ակտիվիստներին
«Նիկոլ, դավաճան». ակցիայի մասնակիցները կոչ են անում փակել Երևանի փողոցները
«Փաշինյանը պետք է գնա, ցանկացած բանական մարդ պահանջում է նրա հրաժարականը». Քոչարյան
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Սպիտակ

Գլխավոր թեմաներ