22:55 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
313 0 0

Տվյալները ստանալու համար գիտնականները մկների վրա են փորձեր անցկացրել։ Նրանց ֆրուկտոզա պարունակող շաքարային ջուր են խմեցրել ու հայտնաբերել, որ այն ստիպում է ուղեղին վազոպրեսին արտադրել։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Սովորական ջուրը կարող է ճնշել վազոպրեսինը՝  հորմոնը, որը կարող է ազդել մետաբոլիտիկ համախտանիշի ու ճարպակալման զարգացման վրա։ Տեղեկությունը նշված է Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների նոր ուսումնասիրության մեջ։

Ուսումնասիրությունն անցկացվել է մկների վրա։ JCI Insight ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքում հորմոնը նպաստում էր մկների օրգանիզմում ճարպի ավելացմանը, նաև հանգեցնում ջրազրկման։ Երբ մկներին սկսել են առանց շաքարի բավականին քանակությամբ ջուր տալ, ճարպակալման աստիճանը սկսել է նվազել։

«Վազոպրեսինի ազդեցությունն արգելափակելու լավագույն տարբերակը ջուր խմելն է։ Դա հուսադրող է, քանի որ հնարավոր է` դա մետաբոլիկ համախտանիշն ու ճարպակալումը բուժելու ու կյանքը բարելավելու ամենաէժան ու պարզ տարբերակն է»,-ասում է բժիշկ Միգել Ա․ Լանասպան, որն ուսումնասիրության հեղինակն է։

Ուսումնասիրության արդյունքը ցույց է տվել նաև, որ ջրազրկումը կարող է խթանել ճարպի գոյացումը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սեխ ենք ուտում

 «Դա պարզաբանում է՝ ինչու է վազոպրեսինն այդքան բարձր անապատային այն կաթնասունների մոտ, որոնց համար ջուրը դժվար հասանելի է։ Հորմոնն օգնում է նրանց ճարպը կուտակելու միջոցով պահպանել ջուրը», - ասում է ուսումնասիրության հեղինակներից Ռիչարդ Ջոնսոնը։

Տվյալները համահունչ են գիտական նախորդ դիտարկումների հետ, որոնք ցույց են տալիս, որ ճարպակալում ունեցող մարդիկ ջրազրկման նշաններ ունեն։ Ուսումնասիրության արդյունքները նաև պարզաբանում են՝ ինչպես է աղի մեծ պարունակությամբ սննդակարգը ճարպակալում ու շաքարախտ առաջացնում, գրում է ridus.ru-ն։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ եգիպտացորեն ենք ուտում

Ըստ թեմայի

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ միս ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ խնձոր ենք ուտում
թեգերը:
դիաբետ, շաքար, գիտնական, ճարպակալում

Գլխավոր թեմաներ