09:15 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
79 0 0

Մինչ այդ ընդդիմադիրների մի խումբ որոշ ժամանակով փակել էր Բաղրամյան պողոտան։ Ոստիկանության միջամտությամբ ճանապարհը բացվեց։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. «Հայրենիքի փրկության շարժումը» Երևանում շարորւնակում է բողոքի ակցիաները։ Այս պահին անհնազանդության ակցիայի մասնակիցները փակել են Աբովյան փողոցից դեպի Սարալանջի խճուղի բարձրացող ճանապարհը։

Ընդդիմադիրների մեկ այլ խումբ էլ, կենդանի պատ կազմելով, փակել էր Երևանի կենտրոնական Սայաթ– Նովայի պողոտան։

Այստեղ ոստիկաննների ու քաղաքացիների միջև քաշքշուկ սկսվեց, երբ ոստիկանները փորձեցին քաղաքացիներին բռնի ուժով դուրս բերել փողոցի երթևեկելի հատվածից։

Լարված իրավիճակը հանգուցալուծվեց, երբ ընդդիմադիրները շարունակեցին երթը դեպի Երևանի այլ հատվածներ։

Հիշեցնենք`մինչ այդ ընդդիմադիրների մի խումբ որոշ ժամանակով փակել էր Բաղրամյան պողոտան։ Ոստիկանության միջամտությամբ ճանապարհը բացվեց։

Ընդդիմությունը կառավարությունից պահանջում է պաշտոնանկ անել վարչապետին

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել էր, որ այսօր 18։00-ից բողոքի գործողություններ է իրականացնելու Երևանի տարբեր հատվածներում։

«Կոչ ենք անում հայրենիքի ապագայով մտահոգ յուրաքանչյուրին միանալ բողոքի ակցիաներին և ստիպել դավադիր իշխանություններին ներկայացնել հրաժարական»,– ասված էր ընդդիմության տարածած հայտարարության մեջ։

Հավելենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։

Ըստ թեմայի

Փաշինյանի համար դժվար է, բայց ընդդիմության համար էլ հեշտ չէ․ քաղաքագետը գնահատել է ուժերը
Ընդդիմությունը կառավարությունից պահանջում է պաշտոնանկ անել վարչապետին
Ոստիկանությունը պատնեշ է կազմել կառավարության շենքի շուրջ. ընդդիմությունը «կօգնի» նրանց
թեգերը:
Երևան, փողոց, ընդդիմություն

Գլխավոր թեմաներ